News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ պատկերացում չունի իր վերջնական նպատակների մասին, ոչ մի քաղաքական ծրագիր չունի: Հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ազգային ինքնորոշում» միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը:

Նա զուգահեռներ անցկացրեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ: Հայրիկյանի խոսքով՝ երբ շարժումը սկսվեց, Փաշինյանը որոշակի հայտարարություններ էր անում արտահերթ խորհրդարանական ընտրությունների եւ դրանց անցկացման անմիջական ժամկետների մասին, սակայն  հիմա այլ առանցքով է հանդես գալիս՝ նախատեսելով ընտրությունները տեղափոխել դեկտեմբեր: Սա շատ է հիշեցնում Տեր-Պետրոսյանի վարքագծի ոճը: Մինչդեռ երկրում բոլոր քաղաքական գործընթացները պետք է ընթանան Սահմանադրությանը խիստ համապատասխանությամբ:

Քաղաքական գործիչը նաեւ խստորեն քննադատեց խորհրդարանի շենքի դիմացի պուրակը գրոհելու Փաշինյանի եւ նրա կողմնակիցների գործողությունները: «Ի վերջո, դա Ազգային ժողովն է, եւ նրանք կարող են տարբեր որոշումներ ու օրենքներ ընդունել, որոնց հետ ոչ միշտ է հնարավոր համաձայնել, սակայն չէր կարելի այդպես վարվել»,- արձանագրեց Հայրիկյանը: Խորհրդային տարիների նախկին այլախոհը, միաժամանակ,  նշեց, որ ակնհայտ է նաեւ այն, որ խորհրդարանը չի ցանկանում գնալ ինքնալուծարման, եւ այդ օրը նրանց ընդունած օրենքն ուղղված էր հատկապես իրենց անվտանգության ապահովմանը պատգամավորների համար իրադարձությունների ոչ ցանկալի զարգացման դեպքում:

Նա, միաժամանակ, հիշեցրեց, որ բողոքի շարժման կողմնակիցն է եղել եւ Փաշինյանին ու նրա կողմնակիցներին աջակցել է: Ինքն էլ հիմա հանդես է գալիս խորհրդարանը ցրելու օգտին: «Սակայն պետք է ասեմ, որ Փաշինյանի վերջին հայտարարությունները դիկտատորի հայտարարություններ են, որոնք ոչ մի իրավաբանական կամ բարոյական հիմք չունեն»,- հավելեց Հայրիկյանը:

Քաղաքական գործիչը հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ բարեփոխումներ եւ փոփոխություններ էր խոստացել, այդ թվում՝ կապված նաեւ Սահմանադրության հետ: Նա շատ բան է խոստացել նաեւ Սփյուռքին: «Եվ եթե չկատարի խոստումները, ապա կստացվի, որ նրանց եւ մեզ բոլորիս խաբել է»,- շեշետեց Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետը նախ պայքարում էր այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի դեմ՝ վերջինին դիկտատոր անվանելով, սակայն դրա հետ մեկտեղ, այսօրվա դրությամբ՝ նա, փաստորեն, շարունակում է Սերժ Սարգսյանի քաղաքականությունը եւ Սահմանադրությունը հարմարեցնում է իր շահերին: «Ընդհանրապես, դիկտատորներին հատուկ է իրենց համար հակառակորդներ ստեղծելը, որոնց դեմ պետք է մշտապես պայքարել: Եվ այս կերպ Փաշինյանը գնում է Հայաստանում քաղաքական ճգնաժամի սրման ու խորացման»,- եզրափակեց քաղաքական գործիչը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին խորհրդարանի կողմից Ազգային ժողովի արձակումը դժվարացնող օրենքի ընդունումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կողմնակիցներին ուղղորդեց դեպի խորհրդարանի շենք: Նա նաեւ նախաձեռնեց ԲՀԿ եւ ՀՅԴ նախարաների ու մարզպետների պաշտոնանկությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ