News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Եթե աշխատավարձի կամ նպաստի չհիմնավորված բարձրացում տեղի ունենա, ապա դա աղքատությունն ավելի կխորացնի եւ իր հետ կտանի նաեւ նրանց, որոնք աշխատում ու արդյունք են ստեղծում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը:

«Այսինքն եթե մեր հնարավորություններով չենք կարողանում բարձրացնել աշխատավարձն ու նպաստը, ապա նշանակում է, միակ ճանապարհը մնում է պարտք վերցնելով բարձրացնելը: Իսկ նման բանի համար պարտք վերցնելը ոչ մի տեսակետից արդարացում չի կարող ունենալ:

Արդյոք մեր նպատակն է, որ առողջ, աշխատունակ մարդը նպաստ ստանա, արդյոք մեր նպատակադրումը չպե՞տք է լինի, որ առողջ, աշխատունակ մարդը մոտիվացիա ունենա աշխատելու, ոչ թե հակախթան ունենա, իր ունեցած-չունեցածից ազատվի, որ նպաստառուների ցուցակում իր տեղը պահպանի»,-հայտարարեց Ջանջուղազյանը:

Հարցին, թե արդյոք Հայաստանը շարունակելու է պարտք վերցնել, նա պատասխանեց. «Այո, պարտք ենք վերցնելու, բայց խնդիրն այն է, թե արդյոք դա լավացնելու է մեր վիճակը, թե վատացնելու: Երբ ասում ենք, որ պարտք ենք վերցնում, որը մեր հարաբերական ցուցանիշը լավացնում է, այդ դեպքում պետք է համաձայնենք, որ դա լավացնում է վիճակը:

Պատկերացրեք, որ ձեր աշխատավարձի 30 տոկոսի չափով վարկ եք վերցրել, ձեր աշխատավարձը բարձրացավ 30 տոկոսով, հետեւաբար ձեր պարտքի կշիռը ձեր եկամուտների մեջ նվազեց: Դուք արդեն կարող եք ավելի շատ վարկ վերցնել: Հիմա կվերցնե՞ք նոր պարքտ, թե ոչ: Այդ որոշումը կախված է նրանից, թե ինչի վրա եք ծախսելու այդ վարկը: Հիմա եթե պետությունը պարտքը վերցնում է նոր ակտիվ ստեղծելու համար, որը նոր եկամուտներ է բերելու, հավանական է, որ կվերցնեք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ