News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Օգոստոսի պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում վաճառվել է 1619 բնակարան, ինչը 264 միավորով (կամ 19,5 տոկոսով) գերազանցում է անցյալ տարվա նույն ամսվա մակարդակը: Այս թվից բնակարանների առուվաճառքի 1090 գործարք (կամ 67 տոկոսից ավելին) բաժին է ընկել երկրի մայրաքաղաքին: Ընդհանուր ցուցանիշում մարզերի բաժինը տատանվում է 0,4 տոկոսից (Վայոց ձոր) մինչեւ 8,7 տոկոս (Կոտայք) սահմաններում:

Հաշվետու ամսում մայրաքաղաքում վաճառվել է 194 բնակարանով (կամ գրեթե 22 տոկոսով) ավելի, քան մեկ տարի առաջ: Հանրապետության քաղաքների շարքում Երեւանն աճի տոկոսներով ամենեւին առաջատարը չէ: Օրինակ՝ Արագածոտնում օգոստոսին բնակարանների առուվաճառքի գործարքների քանակությունը տարեկան կտրվածքով աճել է գրեթե 1,9 անգամ: Սակայն եթե դիտարկենք թվային ցուցանիշներով, ապա այնտեղ պատկերը շատ ավելի համեստ է. անցյալ տարվա օգոստոսին վաճառվել է 9 բնակարան, ընթացիկ տարվա հաշվետու ամսում՝ 17:

Մայրաքաղաքում է կենտրոնացված հանրապետական բնակֆոնդի կեսից ավելին: Դե, իսկ ըստ բնակարանային շուկայի դինամիկության՝ Երեւանը մարզերին գերազանցում է: Բնակարանների գնորդների թվաքանակով մայրաքաղաքը առաջ է անցնում բոլոր մարզերին միասին վերցրած: «Միլիոնանոց» Երեւանը շատ ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում հենց մեգապոլիսի մեջ բնակության վայրի փոփոխության համար, քան ոչ մեծ քաղաքներում: Դրանից բացի, մայրաքաղաքում բնակարանները գրավիչ են ինչպես մարզերի բնակիչների, այնպես էլ արտասահմանցիների համար: Վաճառքի դինամիկայի վրա անդրադառնում է նաեւ այնպիսի գործոնը, ինչպիսին է հիփոթեքի դեպքում պետական աջակցությունը Երեւանի նորակառույցներում բնակարաններ ձեռք բերելիս:

Ստորեւ ներկայացված աղյուսակում ըստ մայրաքաղաքի վարչական շրջանների բերված են բնակարանի 1 քառ.մ մակերեսի միջին շուկայական գները: Գների դրամից ԱՄՆ դոլարի փոխանցումը կատարվել է Հայաստանում արժույթների փոխարժեքի հիման վրա՝ աղյուսակում նշված ամսվա համար:

Նշենք, որ պաշտոնական վարկածով գներն անշեղորեն աճում են: Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում բնակարանները թանկացել են: Օգոստոսին ամենամեծ տարեկան աճը գրանցվել է Կենտրոն վարչական շրջանում (19,7 տոկոսով), ամենափոքրը՝ Նուբարաշենում (0,8 տոկոսով): Շատերը սա կապում են երկրի կյանքում դրական փոփոխությունների սպասումների հետ, որոնք կարող են փոխել մեր քաղաքացիների միգրացիայի վեկտորը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ