News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 20
Տեսնել լրահոսը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել է Հայաստանի եւ Արցախի զինված ուժերում 2018 թ. հունվար-սեպտեմբերին մահացության դեպքերի մասին տեղեկանքը:

Տվյալները հավաքագրվել են զանգվածային լրատվամիջոցներով, պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկություններից, որոշ դեպքերում՝ մահացած զինծառայողների հարազատներից:

Ըստ այդմ՝ մահացության 44 դեպք է արձանագրվել:

Նշենք, որ 44 մահվան դեպքերից միայն 34-ի մասին է ՀՔԱ Վանաձորի գրասենյակին հայտնի եղել կամ ԶԼՄ-ներով տարածված տեղեկության միջոցով, կամ պաշտոնական հրապարակային աղբյուրներից: Այդ 34-ից 27-ը, ըստ պաշտոնական դասակարգման, համարվել է ծառայության հետ կապված, 7-ը՝ չկապված:

Մյուս 10 դեպքերի մասին ընդհանրապես որեւէ հրապարակային տեղեկատվություն հասանելի չի եղել: Բոլոր այդ դեպքերը համարվել են ծառայության հետ չկապված:

Հատկանշական է, որ որոշ դեպքերում պաշտոնական աղբյուրները ըստ հայեցողության տարածում են հաղորդագրություններ ծառայության հետ չկապված մահացության դեպքերի մասին, իսկ որոշ դեպքերում՝ ոչ:

Մահացության միայն 40 դեպքում է հայտնի աշխարհագրական տարածքը, ըստ որի՝  դեպքերից 21-ը (47%) տեղի են ունեցել ԱՀ/ԼՂ, 19-ը՝ (43%) ՀՀ տարածքում:

Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տվյալների՝ 2017 թ.-ի համեմատ 2018 թ.-ին հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացության դեպքերի թիվը նվազել է ավելի քան 60 %-ով, ինքնասպանություն որակված դեպքերը նվազել է 1-ով, 1-ով նվազել է ապանության դեպքերը, սակայն ավելի քան 40 %-ով աճել են առողջական խնդիրների հետեւանքով մահացության դեպքերը եւ ավելի քան կրկնակի անգամ ավտովթարի հետեւանքով մահացության դեպքերի թիվը։

31 դեպքով քրեական գործեր են հարուցվել:

Տեղեկանքն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զեկույցները հանրայնացվում են. ՄԻՊ առաջարկները՝ ԶՈՒ մարդու իրավունքների երաշխավորման նպատակով (ինֆոգրաֆիկա)
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սկսում է զեկույցների հանրայնացման գործընթաց, որոնք կներկայացվեն ինֆոգրաֆիկաներով...
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել Տավուշի եւ Գեղարքունիքի զորամասեր
Նախորդ այցերի ժամանակ արձանագրված եւ Պաշտպանի կողմից բարձրացված առանձին խնդիրներ կապված բժշկական օգնության տրամադրման հետ ստացել են դրական լուծում...
Զինծառայողի մահվան գործով վաշտի հրամանատարը կալանավորվել է
Կապիտանին մեղադրանք է առաջադրվել իշխանության անգործության համար...
Զինծառայողին վիրավորանք հասցնելու կասկածանքով ձերբակալվել է վաշտի հրամանատարը
Շարքային Գեւորգ Հարոյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված...
ՀՀ բանակում կոռուպցիոն բնույթի քրգործերով վերականգնված նյութական վնասը 13 անգամ գերազանցում է 2017-ի ցուցանիշը
Հարկ է ընդգծել, որ 2017թ. նույն ժամանակահատվածում վարույթում քննված՝ ԶՈՒ-երում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով եւ նախապատրաստված նյութերով պետությանը պատճառված նյութական…
Ժամկետային զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել համածառայակցին. ՔԿ
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը...
Partner news