Թուրքիայի Վան քաղաքում ծածկագրերով միմյանց հետ հաղորդակցվող գյուլենականներ են ձերբակալվել։
Թուրքական gazeteduvar կայքի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 8–ի վաղ առավոտյան համաժամանակյա գործողությունների ժամանակ Վանում ձերբակալվել են 18 զինվորական։
Զինվորականները մեղադրվում են գյուլենական լինելու մեջ։ Նրանց դեմ հետաքննություն էր սկսվել, երբ նրանց կասկածել են ծածկագրերով միմյանց հետ շփվելու մեջ։