Skoda-ն հրապարակել է իր նոր, հինգդռնանի հեչբեքի նկարը։ Մոդելի շնորհանդեսը կկայանա մինչեւ 2018 թ․ վերջը՝ տեղեկացնում է RG-ն։
Արդեն հայտնի է, որ ավտոմեքենան կկառուցվի MQB-ի հիման վրա, իսկ դիզայնը կլինի Skoda Vision RS- ոճով։ Վերջինս ցուցադրվել է հոկտեմբերին Փարիզում կայացած «մոտոր-շոուի» ժամանակ։
Ենթադրվում է, որ Skoda-ի մոդելների շարքում նորույթը կզբաղեցնի Rapid Spaceback-ի տեղը։ Թե ինչպես այն կկոչվի, դեռեւս հայտնի չէ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էին, թե Skoda Octavia RS-ը նոր տարբերակ կունենա։ Բացի այդ, հայտնի էր դարձել, որ հաջորդ տարի ավտոընկերությունը Ռուսաստանում կհավաքի եւ կվաճառի Karoq մոդելը։