News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ստամբուլի ոստիկանությունը հատուկ գործողության ժամանակ ձերբակալել է Ադրբեջանի գլխավոր «օրենքով գող» Նադիր Սալիֆովին, որը քրեական շրջանակներում հայտնի է «Լոտա Գուլի» մականունով, հայտնում է Sozcu պարբերականը:

Թուրքիայում Սալիֆովի մասին սկսել են խոսել Ադրբեջանից քրեական հեղինակություն Ռովշան Ջանիեւի (Ռովշան Լենքորանսկի) սպանությունից հետո:

Սալիֆովը Ստամբուլի Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության տեսադաշտում է հայտնվել, երբ ռուսական լրատվամիջոցներում տեղեկություններ  են տարածվել, որ Թուրքիայում գտնվելով՝ նա Ռուսաստանի Կալուգայի մարզում ձեռնարկատերերից հարկ է հավաքում։

Հոկտեմբերի 8-ին հաղորդվել էր, որ Սալիֆովը տեսակոնֆերանսի միջոցով հարկ է սահմանել ադրբեջանցի խոշոր ձեռնարկատերերի վրա:

Օգոստոսի 23-ին Սալիֆովին ձերբակալել էին Մոնտենեգրոյի մայրաքաղաք Պոդգորիցայում, սակայն հետո բաց էին թողել:

Ներկայումս Նադիր Սալիֆովը Մերաբ Ջանգվելաձեի (Սուխումսկի) եւ Լաշա Շուշանաշվիլիի (Ռուստավսկի) հետ միասին համարվում է ամենաազդեցիկ «օրենքով գողերից» եւ Ռուսաստանի քրեական աշխարհում առաջնորդի հավանական հավակնորդներից մեկը: Նախկին առաջնորդ Զաքարիա Քալաշովը (Շաքրո Մոլոդոյ) վերջերս գրեթե 10 տարվա բանտարկության է դատապարտվել դրամաշորթության մեղադրանքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ