News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանում այս տարի առնվազն 2 մլրդ յուան կարողությամբ (290 մլն դոլար) ամենահարուստ մարդկանց թիվը վերջին 20 տարիներին ռեկորդային տեմպերով նվազել է, իսկ  Alibaba Group ընկերության հիմնադիր Ջեկ Ման դարձել է Չինաստանի ամենահարուստ մարդը: Այս մասին են վկայում չորեքշաբթի Hurun հետազոտական ինստիտուտի հրապարակած Չինաստանի ամենահարուստ մարկանց 20-րդ հոբոլյանական ցուցակի (Hurun China Rich List) տվյալները, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

Այս տարի ցանկում ընդգրկվել է 1893 մարդ, ինչը 11 տոկոսով ավելի քիչ է քան անցյալ տարի, երբ յուանային միլիրադատերերի թիվը երկրում կազմել էր 2130 մարդ:

Ցուցակի կրճատումը 2012 թվականից հետո առաջին անգամ է գրանցվել եւ կապված է Չինաստանի ֆոնդային բոերսաներում անկման հետ` տնտեսական աճի դանդաղեցման եւ ԱՄՆ-ի հետ առեւտրային պատերազմի: Սա հանգեցրել է նրան, որ 456 մարդ դուրս է մնացել ցուցակից. 20 տարվա ընթացքում ամենամեծ կրճատումը, երբ առաջին անգամ ցուցակը հրապարակվել էր:

Ջեք Ման չորս տարվա ընթացքում երկրորդ անգամ գլխավորել է Չինաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակը: Alibaba-ի հիմնադրի կարողությունն անցյալ տարվա ընթացքում աճել է 10 միլիարդ դոլարով՝ մինչեւ 39 միլիարդ դոլար: Ջեք Ման իր ունեցվածքի 90 տոկոսը վաստակել է  վերջին 50 տարիներին: Նրան հաջորդողը՝ Դենիել ՉԺան Յունը, նույնպես հայտնվել է ցուցակում` 580 միլիոն դոլար ունեցվածքով, զբաղեցնելով 1007-րդ տեղը:

Evergreen Group կորպորացիայի 60-ամյա սեփականատեր Սյույ Ցզյաինը, որն անցյալ տարի առաջին տեղն էր զբաղեցնում, մեկ հորիզոնականով զիջել է եւ 36 միլիարդ դոլար ունեցվածքով զբաղեցրել երկրորդ տեղը: Երրորդ տեղը զբաղեցրել է Tencent ընկերության ինտերնետ հսկայի սեփականատեր Պոնի Մա Խուատենը:

Country Garden Holding-ի գլխավոր բաժնետեր, 22 մլրդ դոլար կարողությամբ  37-ամայ Յան Խուեյանը, դարձել է միակ կինը, որը մտել է Չինաստանի ամենահարուստ մարդկանց տասնյակը, զբաղեցնելով 4-րդ տեղը: Նա մեկ տողով առաջ է անցել երբեմնի ամենահարուստ մարդուն՝ Wanda Group-ի հիմնադիր Վան Ցզյանլինյային, որի ունեցվածքն անցյալ տարի նվազել էր 3 մլրդ դոլարով:

Կանայք ընդհանուր թվից 28.7 տոկոս են կազմել, ինչը ռեկորդ է 20 տարվա ընթացքում: Ցանկում մեծ մասը Չժեցյանի համալսարանի, Պեկինի համալսարանի եւ Ցինխուա համալսարանի շրջանավարտներն են: Ցուցակում 12 գործարարներ խնդիրներ են ունեցել երկրի իշխանությունների հետ, նրանցից 9-ը գտնվում են քննության փուլում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ