News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 16
Տեսնել լրահոսը


ԱԱԾ-ն նոր մանրամասներ է հայտնում ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին վերաբերող գործի մասին:

ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում ստացված նախնական տվյալների համաձայն, Արմեն Ավետիսյանը, 2001 թվականից զբաղեցնելով ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ  համատեղ ձեռնարկել եւ հիմնականում կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երեւանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը:

Իր եւ մյուսների մասնակցությունը, ինչպես նաեւ ֆինանսավորման աղբյուրը քողարկելու նպատակով հյուրանոցի կառուցումը վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ՍՊ ընկերությանը` հանրությանը այդկերպ մոլորեցնելով, թե հյուրանոցի կառուցման համար ծախսված միլիոնավոր ԱՄՆ դոլարներն իբր ՀՀ-ում օտարեկրյա ներդրում են:

Արմեն Ավետիսյանն անձամբ վերահսկելով շինարարական աշխատանքների ընթացքը, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, առանձին դեպքերում նաեւ նպաստել է հյուրանոցի կառուցման ընթացքում ծագած տարաբնույթ խնդիրների լուծմանը: 

Հատկանշական է, որ օտարերկրյա ներդրումներով հյուրանոցը կառուցված լինելու փաստարկն ավելի համոզիչ դարձնելու համար 2005 թվականին  հյուրանոցի  բացման արարողության ժամանակ հանրությանը, որպես օտարերկրյա ներդրող ներկայացվել է իրականում այդ ընկերության գործունեության հետ որեւէ կապ չունեցող Լիբանանի քաղաքացու, ով որոշ ժամանակ նույն հյուրանոցում աշխատել է ընդամենը որպես տնօրեն:

Այնուհետեւ, ընդլայնելով հյուրանոցային բիզնեսը` նույն կազմակերպության անունից 2010-2012 թթ.  Ծաղկաձորում կառուցվել է  «Գոլդեն Փելես» հյուրանոցը: 2012 թվականին վերը նշված երկու հյուրանոցների սեփականատեր դարձել է Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» ՓԲԸ-ն, որի 100 տոկոս բաժնետեր հանդիսացել է Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը:  

Հետագայում` 2018 թվականին, Արմեն Ավետիսյանի եւ նրա որդու կողմից Երեւանի Հյուսիսային պողոտայում  հիմնադրվել է երրորդ` «Գոլդեն փելես բուտիկ» հյուրանոցը:

Ի դեպ, վերոնշյալ երեք հյուրանոցների շուկայական ընդհանուր արժեքը 2016 թվականին գնահատվել է շուրջ 90 մլն ԱՄՆ դոլար: 

Կատարվում է նախաքննություն: Քրեական գործի շրջանակներում իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ եւ անհետաձգելի քննչական գործողություններ` հյուրանոցների կառուցման համար ներդրված միլիոնավոր դոլարների ծագման իրական աղբյուրը, փաստացի ներդրողներին եւ  հնարավոր մյուս սեփականատերերին պարզելու ուղղությամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
57-ամյա կնոջը դաժանաբար ծեծելու մեջ մեղադրվող ռուս զինծառայողը պետք է դատապարտվի ՀՀ դատարանի կողմից. Վանեցյան
Մարդասպանը չունի ազգություն, չունի պատկանելություն, այս կամ այն մասնագիտությանը, մարդասպանը մնում է մարդասպան և պետք է դատապարտվի...
Բրյուսելում ոստիկանները գնդակահարել են թրով իրենց վրա հարձակված տղամարդուն
Կատարվում է հետաքննություն․․․
«Ժողովուրդ». Քավոր-սանիկ. Իրավապահները հայտնաբերել են Արամ Հարությունյանի գործով հետախուզվողին
Մասնավորապես, այս գործով հետախուզման մեջ էր գտնվում Սեւանի հոգեբուժարանի կլինիկայի նախկին տնօրեն...
Մակրոնը Ստրասբուրգում հարգել է տոնավաճառում կրակոցներից զոհվածների հիշատակը
Մակրոնը նաեւ շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմիններին․․․
Ստրասբուրգյան հրաձիգի զոհերի թիվը հասել է չորսի
Ողբերգության հետեւանքով չորրորդ զոհի անունը չի նշվում․․․
Ֆիլիպիններում 66 իսլամիստներ մեղավոր են ճանաչվել դպրոցականների եւ հոգեւորականի առեւանգման մեջ
Դատարանը նաեւ արդարացրել է 20 մարդու․․․
Partner news