News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը Մադագասկարից անցավ Հայաստանին:

Արարողությունը տեղի է ունեցել Երեւանում անցկացվող ՖՄԿ-ի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կազմակերպությունում Մադագասկարից նախագահությունն ընդունելով, նշեց, որ սա հուզիչ պահ է.

 «Մենք լիովին գիտակցում ենք Հայաստանի պատասխանատվությունը առաջիկա երկու տարիների ընթացքում: Ուզում եմ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել ՖՄԿ-ի բոլոր անդամ երկրներին եւ նրանց կառավարություններին վստահության համար: Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել եւ շնորհավորել Մադագասկարին կազմակերպության զարգացման գործում կարեւոր ներդրման համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ երկու տարի անց Հայաստանից նախագահությունը կանցնի Թունիսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news