News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը մեկնում է Մարալիկ՝ արձագանքելով բնակիչներին:

Այս առնչությամբ նա Facebook-ի ուղիղ եթերում նա նշել է. «Քանի որ Մարալիկի մեր հայրենակիցները բողոքի ակցիաներ են անում եւ դիմել են, որ Վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ իրականացնի Մարալիկում, հիմա մենք մեկնում ենք Մարալիկ»:

Սանասարյանը խնդրեց մարալիկցիներին, որ եթե որեւէ մեկը գալիս է Մարալիկ` լինի ադեկվատ, թե անադեկվատ, ագրեսիա չցուցաբերել, ինչքան էլ որ անադեկվատ իրենց պահեն:

«Թող գան, նկարեն, գնան, իրենց անելիքը անեն, ազատ Հայաստանում անգամ անադեկվատները խոսելու իրավունք ունեն: Խնդրում եմ՝ հանդուրժող լինեք, մինչեւ գանք, տեսնենք՝ ինչն ինչոց է: Կհանդիպենք Մարալիկում, այնտեղից ուղիղ եթեր կլինի: Մենք հանգիստ մեր ուսումնասիրությունը կիրականացնենք համայնքապետարանում, որից հետո կտեղեկացնենք»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մարալիկում հոկտեմբերի 11-ին, մի խումբ քաղաքացիներ են հարձակվել «ԱդեկվաԴ» նախագծի հեղինակներ Նարեկ Մալյանի եւ Արթուր Դանիելյանի վրա: Վերջիններս հայտարարություն են տարածել, որտեղ ասվում է. «Այսօր Մարալիկում մի խումբ անձինք հարձակվեցին «ԱդեկվաԴ» նախագծի հեղինակներ Նարեկ Մալյանի և Արթուր Դանիելյանի վրա՝ անվանելով նրանց հակահեղափոխականներ, խոչընդոտեցին նրանց եթերը, վնասեցին գույքը:

Մի խումբ անձանց այս գործողությունները վտանգում են ժողովրդավարության արժեքները, ոտնահարում ազատ խոսքի, ազատ տեղաշարժի և ազատ կարծիքի իրավունքը: Նշենք, որ կազմակերպված այս հարձակումից հետո Նարեկ Մալյանը և Արթուր Դանիելյանը Մարալիկի ոստիկանությունում ներկայացրել են կատարվածը»:

Մարալիկում հարձակվել են «ԱդեկվաԴ» նախագծի հեղինակների վրա

Տպել
Ամենաշատ