News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի ՊՆ-ն մանսրամասներ է հայտնել հոկտեմբերի 1-ին ՊԲ զինծառայող Գեւորգ Սուրենի Հարոյանի մահվան հանգամանքների վերաբերյալ:

Արցախի ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է.

«ՊԲ զինծառայող Գեւորգ Սուրենի Հարոյանի մահվան հանգամանքների վերաբերյալ վերջին օրերին համացանցում տարածվող տարատեսակ մեկնաբանություններին վերջ դնելու եւ հանրությանը իրազեկելու նպատակով Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը ներկայացնում է ՀՀ ՔԿ ԶԳԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործի վերաբերյալ տեղեկությունը.

Ս.թ. հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, շարքային Գ. Ս. Հ.-ն վաշտի զինանոցում մաքրության կատարելու ընթացքում համածառայող Գ. Հ. Ց.-ին ամրակցված ինքնաձիգից կրակոց է արձակել իր կրծքավանդակի ձախակողմյան հատվածում եւ տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ նույն օրը՝ ժամը 15:05-ին մահացել է:

Կատարված նախնական եւ անհետաձգելի գործողությունների արդյունքները բավարար հիմքեր են տվել ենթադրելու, որ Գ. Հ.-ն մահացել է իր իսկ գործողությունների արդյունքում:

Փաստի առթիվ 01.10.2018թ-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 

Նախաքննությամբ պարզվել է, որ դեպքի նախորդ օրերին, նույն վաշտի զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Մ. Չ.-ի (Արմավիրի ԶԿ) եւ շարքային Գ. Հ.-ի միջեւ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Մ. Չ.-ն բռնություն է գործադրել եւ կոպիտ հայհոյանք հնչեցրել Գ. Հ.-ի  հասցեին: Վիճաբանությանը միջամտել է նույն վաշտի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Դ. Ս.-ն (Էրեբունու ԶԿ)եւ մեկ անգամ հարվածել Գ. Հ.-ին:

Վաշտի հրամանատար, կապիտան Լ. Պ.-ն (Գյումրիի ԶԿ), տեղյակ լինելով վերոնշյալ դեպքի մասին, թաքցրել է դեպքը, իսկ դեպքի նախորդ օրը՝ երեկոյան՝ քուն հրամանից հետո, իր աշխատասենյակում նախատել, դիտողություն է արել Գ. Հ.-ին, ստորացուցիչ հայհոյանք հնչեցրել նրա հասցեին:

02.10.2018թ-ին կրտսեր սերժանտ Մ. Չ.-ն ձերբակալվել է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա 04.10.2018թ. Մ. Չ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.   օր-ի 358.1-րդ հոդվածի 4-րդ մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

04.10.2018թ-ին Լ. Պ.-ն եւս ձերբակալվել է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա 07.10.2018թ. Լ. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 375-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քր. օր-ի 360-րդ հոդվածի 2-րդ մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

09.10.2018թ. ՀՀ քր. օր-ի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել նաեւ Դ. Ս.-ին: Վերջինիս նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել զորամասի հրամանատարության  հսկողության հանձնելը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ