Իզմիրի դատարանը ամերիկացի հոգեւորական Էնդրյու Քրեյգ Բրանսոնին ազատ արձակելու որոշում է կայացրել։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ դատարանում ամերիկացի հոգեւորականը կրկին հերքել է իր դեմ ներկայացվող մեղադրանքները՝ նշելով, որ ինքը սիրում է Հիսուսին, Թուրքիային եւ անմեղ է։
Դատարանը նրան մեղավոր է ճանաչել՝ դատապարտելով 3 տարի 1 ամիս ազատազրկման, սակայն հաշվի է առել նրա կալանքի տակ գտնված ժամանակահատվածը եւ ազատ արձակելու որոշում է կայացրել։
Նշենք, որ Իզմիրիում ծառայող ամերիկացի կաթոլիկ քահանա Բրանսոնը ձերբակալվել էր քուրդ զինյալների հետ համագործակցության եւ հեղաշրջման փորձ իրականացրածների հետ կապեր ունենալու մեղադրանքով։
Բրանսոնի պատճառով ԱՄՆ–ը մի քանի թուրք նախարարների դեմ պատժամիջոցներ է սահմանել։