Երեք երիտասարդներ զոհվել են, իսկ մեկը տուժել է Ֆինլանդիայի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած վթարի հետեւանքով՝ տեղեկացնում է RT-ն՝ վկայակոչելով երկրի ոստիկանության կայքը։
Նշվում է, որ իրավապահ մարմինները կասկածում են, թե ավտոմեքենայի վարորդը խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները։
Ավելի վաղ հայտնել էին, որ ֆիննական Կուոպիո քաղաքում ուղեւորատար ավտոբուսը կամրջից ընկել է երկաթգծի վրա, ինչի հետեւանքով 3 մարդ մահացել է։