News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Բեռլինում տասնայակ հազարավոր մարդիկ դուրս են եկել՝ մասնակցելու ռասիզմի եւ փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման դեմ բողոքի ակցիային՝ տեղեկացնում է Press Association-ը։

Շաբաթ օրվա ցույցին մասնակցել են միգրանտների, միասեռականների իրավունքների պաշտպանները, ինչպես նաեւ՝ մահմեդական կազմակերպությունները։ Ցույցն անցել է «Միասնականություն՝ բաց եւ ազատ հասարակությունը մերժելու փոխարեն» կարգախոսի ներքո։ Անցյալ տարի Գերմանիայում անցկացված ընտրությունների արդյունքում իշխանության է եկել «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ կուսակցությունը։ Բացի այդ, ըստ լրատվամիջոցի, մի քանի շաբաթ առաջ Խեմնից քաղաքում բռնություններ էին կիրառվել միգրանտների դեմ, ինչը ավելացրել էր մտավախությունները։

Միջոցառման կազմակերպիչների տվյալներով՝ ցույցին մասնակցել է 150 հազար մարդ։ Ցույցին իր աջակցությունն է հայտնել Գերմանիայի ԱԳ նախարար Խայգո Մաասը, ով ասել է, որ ողջունում է այս «մեծ ազդանշանը», որը վկայում է այն մասին, որ Գերմանիայում մեծամասնությունը «հանդուրժողականության եւ թափանցիկության» կողմնակից է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ