Սիրիական Դերաա քաղաքում ահաբեկիչների կողմից դրված ականի պայթյունից երեխա է զոհվել՝ տեղեկացնում է RT-ն։
«Ահաբեկիչների կողմից Ալ Ղարիբա գյուղի ծայրին դրված ականը շաբաթ առավոտյան պայթել է, ինչի հետեւանքով 10-ամյա երեխա է զոհվել»,- տեղեկացնում է գործակալությունը։
Հստակեցվում է, որ նշված գյուղը գտնվում է Դերաայից 40 կմ դեպի արեւելք։
Ավելի վաղ հայտնել էին, որ գրոհայինների կողմից Հալեպի գնդակոծման հետեւանքով երեխա է զոհվել։