News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վստահում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, հայտնում է CBS հեռուստաալիքը։ «Այո, ես վստահում եմ նրան։ Դա չի նշանակում, որ ես չեմ կարող սխալվել»,-ասել է Թրամփը հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Հեռուստաալիքի հաղորդավարը Թրամփին հիշեցրել է Կիմ Չեն Ընի հասցեին ուղղված մեղադրանքները, այդ թվում՝ ճնշումների եւ պարտադրված աշխատաուժ օգտագործելու մասին։

«Ինձ հայտնի է այս ամենը, ես երեխա չեմ»,- հակադարձել է Թրամփը։

Նրա խոսքով՝ Կիմ Չեն Ընի հետ կոնտակտի առկայությունը դրական գործոն է այնուամենայնիվ։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ