News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 17
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում «տրիլիոնավոր դոլար կորցնել» կլիմայի փոփոխության հետեւանքների վերացման համար:

CBS-ի հետ հարցազրույցում Թրամփին հարցրել են՝ ինքն արդյոք հավատո՞ւմ է կլիմայի փոփոխությանը:

«Կարծում եմ, որ ինչ-որ բան տեղի է ունենում, ինչ-որ բան փոխվում է, իսկ հետո հետ է փոխվում է: Ես չգիտեմ՝ արդյոք մարդն է դրա համար պատասխանատու: Ես չեմ ցանկանում տրիլիոնավոր դոլարներ տալ եւ միլիոնավոր աշխատատեղեր կորցնել, ես չեմ ցանկանում այդքան ոչ ձեռնտու վիճակում հայտնվել»,- պատասխանել է Թրամփը:

Նա մերժել է այն ենթադրությունը, որ գիտական աշխարհում կոնսենսուս կա այն հարցում, որ կլիման փոփոխվում է հիմնականում մարդու գործունեության պատճառով, եւ որ փոփոխությունները վտանգավոր բնույթ են ստանում:

«Գիտնականները եւս քաղաքական օրակարգ ունեն»,- հայտարարել է Թրամփը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news