News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 20
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 15-ին Երեւանում ընթանում է «Բալթիկից մինչեւ Սեւ ծով: Հայերը՝ մշակութային, տնտեսական եւ քաղաքական գործընթացներում» թեմայով միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովը կտեւի մինչեւ հոկտեմբերի 18-ը, այս ընթացքում զեկույցներով հանդես կգան գիտնականներ եւ հետազոտողներ, որոնք ներկայացնում են Բալթիկայի, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրները: Դրանից բացի, գիտաժողովին կմասնակցեն ավելի քան 60 հետազոտողներ Ավստրիայից, Արգենտինայից, Բուլղարիայից, Հունգարիայից, Գերմանիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Լիտվայից, Մոլդովայից, Լեհաստանից, Ռումինիայից, Սերբիայից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից եւ Ֆրանսիայից:

Գիտաժողովի ժամանակ նախատեսվում է ուսումնասիրել տարածաշրջանի այլ ժողովուրդների հետ հայ համայնքի համակեցության փորձը, պատմական եւ աշխարհագրական համատեքստում Հայաստանի հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ եւ գնահատել հայ համայնքների դերն անցյալում ու ներկայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news