News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կապեր է հաստատում դեմոկրատների հետ՝ պլանավորելով համատեղ աշխատել հաջորդ տարի, որը կարող է լուրջ փոփոխություն լինել Կոնգրեսի հետ աշխատանքում նրա մոտեցման հարցում, գրում է The Hill–ը։

Սպիտակ տան պաշտոնյաները պատմել են, որ սկսել են նախնական ներքին բանակցությունները, այդ թվում՝ դեմոկրատների հետ, աշխատանքի ոլորտների շուրջ, որոնք արդիական կլինեն 2019-ին, փոխանցում է Gazeta–ն։

«Նախագահը միշտ պատրաստ է գործարքի։ Միշտ»,–ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Շահիրա Նայթը։

Եթե միջանկյալ ընտրությունների արդյունքում դեմոկրատները մեծամասնություն ստանան ներկայացուցիչների պալատում, Թրամփը ստիպված կլինի գնալ երկպալատ փոխզիջման, որ կատարի իր նախընտրական խոստումները, պարզաբանում է պարբերականը։ Սակայն թշնամությունը Վաշինգթոնում, ամեն դեպքում, միայն ավելանալու է, կանխատեսում է The Hill–ը։  

Այսպես, եթե դեմոկրատները նոյեմբերին մեծամասնություն ստանան կոնգրեսի 2 պալատներում էլ՝ սենատում եւ ներկայացուցիչների պալատում, ապա երկպալատ գործարքը փաստացի անհնար կդառնա։ Սակայն Թրամփը վտանգի է գնում բացասական պատասխան արձագանք առաջացնել հանրապետականների շրջանում, եթե նրանք գտնեն, որ ամերիկյան առաջնորդը շատ հեռուն է գնացել դեմոկրատների հետ հարաբերություններում, նշվում է նյութում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ