News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան պատրաստվում է խոստովանել, որ լրագրող Ջամալ Հաշքաջին սպանվել է հարցաքննության ժամանակ, որը ճիշտ ուղով չի ընթացել։ Այս մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով անհայտ աղբյուրներին։

Ըստ աղբյուրների՝ Սաուդյան Արաբիան կխոստովանի, որ լրագրողը սպանվել է Ստամբուլում իր հյուպատոսությունում։ Բացի այդ, Էր Ռիադը կխոստովանի, որ ծրագրում էր առեւանգել Հաշքաջիին։

Աղբյուրներից մեկն ասել է, որ հայտարարությունը մշակման փուլում է, եւ դեռ կարող է փոփոխվել, իսկ մյուսը տեղեկացրել է, որ Սաուդյան Արաբիան կհայտարարի, թե հարցաքննությունն արվել է առանց թույլտվության, եւ մեղավորները կպատժվեն։

Հիշեցնենք, որ Washington Post-ի թղթակից Ջամալ Հաշքաջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Թուրքերը վստահ են, որ նրան այնտեղ սպանել են՝ Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան այդ ամենը հերքում է՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ