News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուզբեկստանի Տաշքենտի շրջանի Բայթկուրգան գյուղում քանդել են հարյուրավոր տներ՝ չտրամադրելով բնակիչներին նոր բնակարան կամ առանց դրամական փոխհատուցում տալու, որպեսզի ընդլայնեն նախագահ Շավքաթ Միրզիեեւի նստավայրի ճանապարհը, հայտնում է «Ռադիո Օզոդլիքը»։

Տեղի բնակիչները պատմում են, որ պաշտոնյաները չեն կարող հիմա տրամադրել այլ բնակարան քանդվածի փոխարեն եւ խորհորդ են տալիս ժամանակավոր բնակվել բարեկամների մոտ։ Մարդկանց մի մասին անվճար բնակարան են տրամադրել, սակայն ակտիվիստները պնդում են, որ փաստաթղթերով քանդված տների սեփականատերերը բնակարաններ կստանան հիփոթեկով։

Շրջանային վարչակազմում խոստացել են ապահովել նրանց նոր բնակարաններով կամ փոխհատուցել դրա արժեքը մինչեւ այս տարվա վերջ։

Նոր նախագահական նստավայրի հանդիսավոր բացումը կայացել է Շավքաթ Միրզիեեւի ծննդյան օրը՝ 2017 թվականի հուլիսի 24-ին։ Նստավայրը գտնվում է Բայթկուրգան գյուղում՝ Չիրչիկ գետի ափին։

Միրզիեեւը երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2016-ի դեկտեմբերին։Իսլամ Կարիմովի մահվանից հետո արտահերթ ընտրություններին Միրզիեւը հավաքել է ձայների ավելի քան 80 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ