News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի դեմ հարուցված ծառայողական քննությունը դեռեւս ընթացքի մեջ է, նա աշխատանքից ազատված չէ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունն աշխատում է, պետի պարտականությունները կատարում է տեղակալը:

«Վարչության աշխատանքները չեն տուժում, որովհետեւ վարչությունը բավականին կուռ է, իր զինվորական կարգապահությամբ կատարում է իր գործառույթները»,-ասաց Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ Կարեն Կարապետյանին այս պահին աշխատանքից ազատելու որեւէ հիմք չունի. «Ծառայողական քննությունը կասեցվել է, եւ այդ պահին ծառայողական քննությունների հանձնաժողովի եզրակացությունը կից նույթերով ուղարկվել է ՀՔԾ: Հարուցվել է քրգործ եւ այն վարվում է: Այսինքն արդյունքներ չկան»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք կսպասեն քրգործի արդյունքներին:

Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետը իրեն պատկանող «Պլենիում» ՍՊԸ-ի համար արտոնյալ պայմաններ է ստեղծել՝ մրցակից ընկերություններին դուրս մղելով շուկայից։

Հավելենք, որ Կարեն Կարապետյանը ոստիկանապետ Վալերի Օսիպյանի քավորն է։ Նա նախկինում զբաղեցրել է Կենտրոնի հարկային տեսչության պետի պաշտոնը, իսկ 2018 թվականի հունիսին նշանակվել է ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ։

Նշենք, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ ՕՀ վարչության պետ Կարեն Կարապետյանը ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանի եղբոր՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի սանիկն է: Կարապետյանն աշխատել է ՀՀ ԿԱ ՕՀՎ պետ Շահեն Հովասափյանի օրոք: Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի քավորն է:

Տպել
Ամենաշատ