News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի դատախազությունում անփոփվել են 2018 թվականի 9 ամիսների ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքների միջոցով եւ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտմամբ պատճառված վնասի վերականգնման գործընթացների արդյունքները:

Շիրակի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարվել է 156 ուսումնասիրություն բնապահպանության, կրթության, գյուղատնտեսության ոլորտները ներկայացնող հաստատություններում: Ուսումնասիրությունների ընթացքում արձանագրված խախտումները վերացնելու, ինչպես նաեւ պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով Շիրակի մարզի դատախազության կողմից պատասխանատու պատկան մարմիններին տրվել են նախազգուշացումներ, ինչի արդյունքում վերը նշված բոլոր ոլորտներտներում էլ արձանագրվել է նախորդ տարիների համեմատ պատճառված վնասի վերականգնման շոշափելի բարձր ցուցանիշ: Մասնավորապես՝ այս տարվա առաջին ինը ամիսներին պետությանը պատճառված վնասը կազմել է  32.824.052 դրամ, որից 24.567.810 դրամ վերականգնվել է:

2018 թվականի 9 ամիսների ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված ուսումնասիրությունների շրջանակներում եւ մարզում կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել են 53 նյութեր, որից 45-ով հարուցվել են քրեական գործեր: Նյութերի նախապատրաստման ընթացքում պետությանը պատճառված 1.768.890 ՀՀ դրամ գումարը վերականգնվել է:

Հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում դատախազների անմիջական հետեւողականության եւ աշխատանքի արդյունքում վերականգնվել է պետության պատճառված 64.764.928 դրամ գումար, ինչը գրեթե 2 անգամ ավելի է նախորդ տարվա ամբողջ ժամանակահատվածի համեմատությամբ: Մնացած վնասը վերականգնելու ուղղությամբ Շիրակի մարզի դատախազների անմիջական հսկողությամբ կատարվում են անհրաժեշտ գործողություններ: Մասնավորապես վարույթն իրականացնող մարմնին հանձնարարվել է միջոցառումներ ձեռնարկել որպես մեղադրյալ ներգրավված սուբյեկտների հնարավոր գույք ունենալու հանգամանքը պարզելու եւ դրանց վրա կալանք դնելու ուղղությամբ:

Հաշվետու ժամանակահատվածում պետական շահերի պաշտպանության հարցերով մարզի դատախազության դատախազների կողմից դատարան է ներկայացվել 3 հայցադիմում՝ 1.133.010 ՀՀ դրամ գումար պետական բյուջե վերականգնելու պահանջով, որոնք գտնվում են քննության փուլում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի հարավում ջրհեղեղների պատճառով իրենց տները լքած մարդկանց թիվը գերազանցել է 300 հազարը
Ընդհանուր առմամբ, ջրհեղեղից տուժել է 1,7 մլն մարդ...
Հակակոռուպցիոն դատարանը փոխեց Ցոլակ Ակոպյանի խափանման միջոցը․ վարչական հսկողությունը վերացրեց
Հակակոռուպցիոն դատարանը քիչ առաջ մեր միջնորդության բավարարմամբ...
Սյունիքում գազի թունավորմամբ հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ անչափահասներ
Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում կազմվել են փաստաթղթեր…
«Զվարթնոցում» ձերբակալվել 45-ամյա կինը. նա հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության մեղադրանքով
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական...
Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնության կասկածանքով. Դեպքը եղել է այսօր
Սակայն ակցիայի մասնակիցներից մեկը, պաշտոնատար անձի օրինական...
Բլոգեր Միկա Բադալյանին բերման են ենթարկել ոստիկանություն
Բարեկամներ, հենց հիմա ոստիկանությունը Հանրապետության հրապարակից ինձ բերման է ենթարկում, սպասենք նորություններին, ինձ տանում են ոստիկանության...
Ամենաշատ