News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն 106 մլն դոլար է հավաքել 2020 թվականի նոյեմբերին երկրի ղեկավարի նախընտրական քարոզարշավի համար, հայտնում է  The Hill–ը՝ վկայակոչելով Դաշնային ընտրական հանձնաժողովի տվյալները։

Պարբերականը նշում է, որ Թրամփի ընտրական ֆոնդին, որը ստացել է «Ամերիկան կրկին հզոր դարձնենք» անունը, այս տարվա հուլիսից սեպտեմբեր ամիսների ընթացքում հիմնականում նվիրաբերություններ են արվել ընտրողներից մինչեւ 200 դոլարի չափով, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Թրամփը հաջորդ ընտրություններին մասնակցելու նպատակով  փաստաթղթերը ներկայացրել է այն նույն օրը, երբ ստանձնել է պաշտոնը՝ 2017 թվականի հունվարի 20-ը։

Համաձայն անցնող կիրակի հրապարակված հարցման արդյունքների, որը անցկացրել է SSRS ծառայությունը CNN հեռուստաընկերության պատվերով, ամերիկացիների մասնաբաժինը, որոնք կարծում են, որ 2020 թվականին Թրամփը հաղթանակ կտանի, վերջին կես տարում աճել է 40-ից 46 տոկոսի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ