News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի մարմինը մասերի են բաժանել այն բանից հետո, երբ նա սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում։ Այս մասին տեղեկացնում է CNN-ը՝ վկայակոչելով թուրք պաշտոնյային։ Այս վարկածը հայտնվել է ոստիկանների կողմից հյուպատոսությունը 9 ժամ խուզարկելուց հետո։ Սպասվում է, որ այսօր կխուզարկեն նաեւ գլխավոր հյուպատոսի առանձնատունը, թեեւ հյուպատոսն արդեն լքել է Թուրքիան եւ վերադարձել Էր Ռիադ։

Ավելի վաղ AP-ն հայտնել էր, որ ոստիկաններին հաջողվել է Հաշքաջիի սպանության ապացույցներ գտնել, սակայն չէր մանրամասնել, թե ինչ ապացույցներ։

Հիշեցնենք, որ Washington Post-ի թղթակից Ջամալ Հաշքաջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Թուրքերը վստահ են, որ նրան այնտեղ սպանել են՝ Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան այդ ամենը հերքում է՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ