News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 17–ի առավոտյան գնացել է Հյուսիսային պողոտայում բացված՝ «Սիրիահայ մշակույթի շունչը Երեւանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ։ Փաշինյանը սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի ուղեկցությամբ շրջում է տաղավարներով, հարցուփորձ անում նրանց կեցության, աշխատանքի պայմանների մասին։

Փաշինյանը սիրիահայերին վստահեցրեց, որ այսօր Հայաստանում ձեռներեցությանը խանգարող որևէ խոչընդոտ չկա, հիշեցրեց, որ նախապատրաստվող հարկային փոփոխություններով փոքր բիզնեսի հարկային բեռը թեթևանալու է։

Տաղավարներից մեկում Փաշինյանը ծիծաղեց՝ տեսնելով իր պատկերով և «դուխով» գրությամբ կախազարդեր։

«Եթե դա օգնում է , որ մարդիկ ավելի շատ օգուտ ստանան, հաճելի է»,– ասաց Փաշինյանը։

Սիրիահայերից մեկի դիտարկմանը, որ հարկավոր է արտոնություններ տալ սիրիահայ ձեռներեցներին, Փաշինյանը պատասխանեց. «Դուք այլևս սիրահայ չեք, դու Հայաստանի հայեր եք, մենք բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք, արտոնությունները բոլորի համար են»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news