News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 20
Տեսնել լրահոսը

Երկրագնդի բնակչության գրեթե կեսը կամ 3,4 մլրդ մարդ ապրում է օրական 5,50 դոլարից պակաս գումարով, չնայած ամբողջ աշխարհում ծայրահեղ աղքատության ցուցանիշների նվազմանը: Այս մասին նշված է չորեքշաբթի՝ Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրը հրապարակված Համաշխարհային բանկի «Աղքատություն եւ համընդհանուր բարգավաճում, աղքատության վերացման խնդիրների համատեղ լուծում» զեկույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Չնայած աշխարհում տնտեսական ձեռքբերումները վկայում են այն մասին, որ ավելի ու ավելի քիչ մարդիկ են ապրում ծայրահեղ աղքատության պայմաններում, աշխարհի բնակչության գրեթե կեսը՝ 3,4 մլրդ մարդ, դեռեւս պայքարում է հիմնական պահանջմունքների բավարարման համար: Օրական 3,20 դոլարից պակաս գումարով գոյատեւումը արտացոլում է եկամտի միջինից ցածր մակարդակով երկրներում աղքատության սահմանի ցուցանիշը, մինչդեռ օրական 5,50 դոլար ցուցանիշն արտացոլում է եկամտի միջինից բարձր մակարդակով երկրների ստանդարտները»,- նշում են զեկույցի հեղինակները: Նրանք պարզաբանում են, որ ծայրահեղ աղքատությունը «սահմանվում է որպես օրական 1,90 դոլարից ցածր գումարով գոյատեւում»:

Չնայած այն հանգամանքին, որ ծայրահեղ աղքատության պայմաններում ապրող աշխարհի բնակչության բաժինը 2015 թվականին 10 տոկոսով նվազել է, կրճատման տեմպերը դանդաղել են, շեշտել են ՀԲ-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news