News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 18
Տեսնել լրահոսը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասյօր՝ հոկտեմբերի 17-ին ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգին:

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետի պաշտոնակատարը կարեւորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների շարունակական զարգացումը եւ հույս հայտնել, որ այն համատեղ ջանքերի արդյունքում կբարձրանա նոր մակարդակի: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններին եւ խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը՝ նշելով, որ կառավարության քայլերն ուղղված են ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը, ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացմանը, ինչպես Երեւանի ավագանու վերջին ընտրությունների ժամանակ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դրանց արդյունքները որեւէ քաղաքական ուժի մոտ կասկած չեն հարուցել, եւ բոլոր մասնակիցները շնորհավորել են ընտրություններում հաղթանակ տարած դաշինքին: Երկրում տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ԵՄ-ի հետ փոխգործակցությունը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում: Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հետեւողականորեն գնում է ժողովրդավության, արդարադատության, կրթության, քաղաքացիական հասարակության, կառավարման համակարգի, ենթակառուցվածքների զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության  ճանապարհով: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարեւորում է կանանց ակտիվ դերակատարությունը հասարակական-քաղաքական կյանքում եւ քայլեր է իրականացնում կառավարման համակարգում նրանց ներգրավվածությունն ավելացնելու նպատակով: 

Թոմաս Մայր-Հարթինգը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը բարձր մակարդակով անցկացնելու կապակցությամբ եւ անդրադարձել ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերին: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն ողջունում է ՀՀ կառավարության վերը նշված գործողությունները եւ պատրաստ է օժանդակել մեր երկրին նախաձեռնած բարեփոխումները կյանքի կոչելու գործում:

Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր եւ կարեւորել բանակցային գործընթացի համար բարենպաստ մթնոլորտի ստեղծումը: Նիկոլ Փաշինյանը եւ Թոմաս Մայր-Հարթինգն ընդգծել են հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստան-ԵՄ համաձայնագիրը փոխգործակցության լայն դաշտ է բացում. Զոհրաբ Մնացականյանը՝ Մյունխենում
Հայաստանի եւ Նիդերլանդների արտգործնախարարների հանդիպումը...
Ֆրանսիան Բրիտանիային կոչ է անում «շտապել»
Նախօրեին Մեյը հերթական ձախողումն է ունեցել խորհրդարանում, որը կրկին մերժել էր Brexit-ի հետ կապված գործարքը, ինչն ավելի է ուժգնացրել մտավախությունները...
ԵՄ-ն կիսում է Իրանի մասին ԱՄՆ-ի կարծիքը․ Լեհաստանի ԱԳՆ
Նա հույս է հայտնել, որ համաժողովը կնպաստի մերձավորարեւելյան խաղաղ գործընթացին․․․
Բրիտանիան մարտին ԵՄ-ն կլքի համաձայնագրով կամ առանց դրա. բրիտանացի նախարար
Բրիտանիան մարտին Եվրամիությունը կլքի առանց գործարքի, եթե Բրյուսելը փոխզիջում չառաջարկի, որը թույլ կտա խորհրդարանին աջակցել երկրի վարչապետին…
Սաուդյան Արաբիան ափսոսանք է հայտնել երկիրը փողերի լվացման ցուցակում ներառելու համար
Այս մասին խոսել է երկրի ֆինանսների նախարարը...
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵՄ դեսպաններին և հատուկ ներկայացուցիչներին
Անդրադառնալով մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացին՝ ԱԳ նախարարն ընդգծեց․․․
Ամենաշատ