News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական Միության Արտաքին գործողությունների ծառայության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր ղեկավար, դեսպան Թոմաս Մայր-Հարթինգին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու:

Հանդիպմանը խոսվեց Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ առկա հարաբերությունների եւ համագործակցության ընդլայնման հեռանկարների մասին:

Զրույցի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց հասարակական կյանքում Հայոց Եկեղեցու դերակատարությանը, կարեւորվեց Եկեղեցու առաքելությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ սոցիալական արդարության արժեքների պաշտպանության գործում:

Խոսվեց նաեւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Հայ Եկեղեցու ջանքերի, տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումների խաղաղարար առաքելության մասին:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
ԵՄ երկրները պետք է մինչեւ հուլիս համաձայնեցնեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը. ԶԼՄ
Եվրամիության երկրները մտադիր են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը մտցնել...
Եվրոպան հանուն սեփական անվտանգության պետք է բարձրացնի սեփական պաշտպանունակությունը. Դոնալդ Տուսկ
Տուսկը ելույթ ունենալով Կատովիցեում՝ Եվրոպական տնտեսական կոնգրեսում՝ քաղաքական գործիչների և գործարարների առաջ, հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է համատեղ գործողություններ ձեռնարկեն՝ պաշտպանական ծախսերն առնվազն 100 միլիարդ եվրոյով ավելացնելու համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ