News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Մայրաքաղաքային գունդ»՝ այս անվանումով է երեւանցիներին առավել հայտնի Մոսկվայի տան հետնամասում գտնվող, ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող տարածքը:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանն ու ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետի պաշտոնակատար Արմեն Ավետիսյանն այցելել են տարածք՝ հուշարձան շենքերի առկայությունը պարզելու, կառույցների ներկա վիճակին ծանոթանալու եւ հետագա օգտագործման նպատակահարմարությունը որոշելու համար:

Ի սկզբանե՝ զինվորական ծառայության համար նախատեսված շենքերը կառուցվել են 19-րդ դարում եւ հետագայում՝ տարբեր համակարգերի ժամանակ ծառայել նույն նպատակին: Այստեղ են տեղակայված եղել Առաջին հանրապետության ռազմաուսումնական հաստատությունը, 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան (Թամանյանական դիվիզիա), Երեւանի գունդը, ԱԱԾ սահմանապահ զորքերը եւ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադը:

Այսօր քննարկվում է տարածքի հետագա օգտագործման խնդիրը:

Ի դեպ. այստեղ է նկարահանվել «Նվագախմբի տղաները» հայտնի ֆիլմը:

Տպել
Ամենաշատ