News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լիբանանի հայկական քաղաքական կուսակցությունները քննարկել են այն ենթադրությունը, որ հայկական համայնքը նոր կառավարությունում ներկայացված կլինի մեկ, ոչ թե երկու նախարարով։

«Դաշնակցություն», «Հնչակյան», «Ռամկավար-ազատական» կուսակցությունների ներկայացուցիչների հայտարարությունը ողջունում է նախարարների կաբինետ ձեւավորելու ջանքերը եւ հույս է հայտնում, որ նոր ուղին «կտանի դեպի այնպիսի կառավարություն, որը երկիրը կհանի քաղաքական ճգնաժամից»։ Ընդ որում, նշվում է քաղաքական կուսակցությունների միջեւ կոնսենսուսի կարեւորությունը։

Մեկնաբանելով այն տեղեկատվությունը, որ հայկական համայնքը ներկայացված կլինի միայն մեկ նախարարով, հայկական կուսակցությունների ներկայացուցիչները ընդգծել են, որ պնդում են, որ հայկական համայնքը ներկայացվի երկու նախարարով՝ ընդգծելով, որ համաձայն են, թե փոքրամասնությունները մեկ նախարարով պետք է ներկայացված լինեն, «սակայն ոչ հայկական համայնքի հաշվին»։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ