News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երրորդ եռամսյակում Չինաստանի տնտեսական աճը 2009 թվականի ֆինանսական ճգնաժամից ի վեր ցուցադրել է ամենաթույլ ցուցանիշները, հայտնում է Reuters-ը:

Երրորդ եռամսյակում Չինաստանի ՀՆԱ-ն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համանման ցուցանիշի համեմատությամբ աճել է 6,5 տոկոսով, երկրորդ եռամսյակում աճը կազմել է ավելի քան 6,7 տոկոս: Reuters-ի հարցմանը պատասխանած վերլուծաբաններն ակնկալում էին, որ Չինաստանի տնտեսությունը հուլիսից սեպտեմբեր կաճի 6,6 տոկոսով:
ՀՆԱ աճի ցուցանիշը եղել է տարեկան արտահայտությամբ ամենաթույլ եռամսյակային աճը՝ 2009 թվականի առաջին եռամսյակից ի վեր, երբ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը բարձրակետին էր, նշում է գործակալությունը:

«Դանդաղման միտումն ուժեղանում է, չնայած Չինաստանի իշխանությունների խոստումներին՝ տնտեսության աջակցության համար խրախուսել ներքին ներդրումները: Ներքին պահանջարկն ավելի թույլ է եղել անսպասելիորեն կայուն արտահանումից»,- Reuters-ի հետ զրույցում ասել է Տոկիոյի SMBC Nikko Securities-ի զարգացող շուկաների հարցերով ավագ տնտեսագետ Կոտա Հիրայաման:

Չինական ՀՆԱ աճի դանդաղումը տեղի է ունենում ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմի ֆոնին: Վաշինգթոնը չինական մի շարք ապրանքների համար ներմուծման տուրքեր է սահմանել, Պեկինը ստիպված էր պատասխան միջոցներ ընդունել: Երկու երկրներն արդեն քանիցս միմյանց դեմ ներմուծման մաքսատուրքեր են մտցրել: 

«Ապագային նայելով՝ տնտեսական հեռանկարները լավատեսական չեն: Արտահանումը ԱՄՆ սակագների պատճառով հետագա դժվարությունների կբախվի»,- ասել է Hwabao Trust Shanghai-ի վերլուծաբան Նիե Վենը: «Հաջորդ տարի ՀՆԱ աճը, հավանաբար, կդանդաղի մինչեւ 6-6,2 տոկոսով»,- կանխատեսում է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ