News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Երեւանում, հոկտեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23։40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի թիվ 43 հասցեի դիմաց բախվել են 35-ամյա Վարդան Ս.-ի վարած Opel մակնիշի 35 FT 907 համարանիշի եւ 22-ամյա Աշոտ Շ.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի 35 VG 552 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի   փոխանցմամբ, վթարի հետեւանքով Աշոտ Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Opel-ի ուղեւոր 24-ամյա Արման Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 Համալսարանական հիվանդանոց։

Աղբյուրի փոխանցմամբ, ականատեսները հայտնել են, որ նախնական տվյալներով վթարի մեղավորը եղել է «Նիվա»-ի վարորդը, ով մեծ արագությամբ վարելով ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակած երթեւեկելի գոտի վթարային իրավիճակ ստեղծել ոչ միայն Opel-ի, այլ նաեւ մի քանի ավտոմեքենաների վարորդների համար, իսկ հետո բախվել է Opel-ին:

Աղբյուրի տեղեկություններով, Աշոտ Շ.-ն Երեւանում հայտնի է որպես մեծ արագությամբ ավտո վարելու սիրահար, համարվում է որպես «գիշերային չղջիկներից», եւ ընկերների հետ կարող է մայրաքաղաքի ցանկացած փողոցում «ավտոռալիներ» անել ու վտանգավոր իրավիճակներ ստեղծել վարորդների համար։ Նա ոստիկանության գնդապետ Արա Շ.-ի որդին է: Արա Շ.-ն ամիսներ առաջ ՀՀ ոստիկապետ Վալերի Օսիպյանի հրամանով ազատվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատարի պաշտոնից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում և Վայոց Ձորում անհնազանդության ակցիաների 12 մասնակից է ձերբակալվել ու տարվել ոստիկանական բաժիններ
Վայոց ձորում անցկացված ակցիաներից ձեբակալվել է 4 հոգի, նրանցից երեքը չեն...
Արմավիրում 2-ամյա երեխան էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց
Պարզվել է, որ մայիսի 1-ին՝ ժամը 22։00-ին, երեխան իր մայրիկի հետ գտնվել է իրենց տան հյուրասենյակում, որտեղ  երեխան խաղալով բարձրացել է մահճակալի վրա...
Երևան-Սևան ճանապարհին «Զիլը» կողաշրջվել է. 110 գազի բալոն լցվել է երթևեկելի հատված
Մայիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության...
Բեռնատարի սրահի խցիկում հերոին կար. ոստիկանության բացահայտումը
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական...
Երևանում 25-ամյա վարորդը «ԳԱԶ 2410»-ով բախվել է ծառին. կա վիրավոր
Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը…
Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան
Շուտով կայցելենք՝ տեսնենք ու՞մ հրամաններն են կատարում։ Ի՞նչ հիմքով են...
Ամենաշատ