News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 12
Տեսնել լրահոսը

Սյունիք գյուղի համայնքապետը վաճառել է համայնքի ֆոնդային գյուղերը: Սյունիքի մարզի Սյունիք գյուղում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման –ամանակ ասաց Սյունիք գյուղի բնակիչներից մեկը:

«Մեր համայնքը շատ մեծ հողեր ուներ, համայնքապետը սաղ վաճառել ա, ոչ մի բան հիմա չունի գյուղը՝ ոչ արոտավայր, որ վարելահող: Գյուղի կենցաղի տունը մեր համայնքի ուժերով հավաքվել, վերանորոգել ենք, էդ էլ են հանել իրանք: Ինձ 10 տարի հողերի համար դատական գործերի մեջ է ներքաշել»,-ասաղց նա:

Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանեց, որ այդ կապակցությամբ քրեական գործ կա հարուցված է եւ ինքը հուսով է, որ ամեն ինչ կպարզվի եւ արդարությունը կվերականգնվի:

Բնակիչը նաեւ խնդրեց զբաղվել հունիս ամսին համայնքում կարկուտի հասցրած վնասների փոխհատուցմամբ:

Նիկոլ Փաշինյանն էլ հետաքրքրվեց, թե համայնքում ինչ  են մշակում եւ բնակիչներին խորհուրդ տվեց մտածել կոոպերատիվների ստեղծման մասին:

Տպել
Partner news