News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 18
Տեսնել լրահոսը

Հայաստանում քաղաքական պլյուրալիզմի սպառնալիքի տակ է: Այս մասին հոկտեմբերի 19-ին ԱԺ Պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նիստում  ընտրությունների մասին օրենսդրության բարեփոխումների մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի ղեկավար Գեւորգ Կոստանյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը ցանկանում է մի կողմից խորհրդարանում պլյուրալիզմ ապահովել, բայց մյուս կողմից՝ որոշակի պայմաններ է ստեղծում, որ ԱԺ-ում ներկայացված կուսակցությունների թվից անկախ՝ իրենց քաղաքական ուժը խորհրդարանական մեծամասնության ձեւաչափի շրջանակում կարողանա ինքնուրույն ընդունել այս կամ այն քաղաքական որոշումներն ու օրենքները՝ հաշվի չառնելով փոքրամասնության կարծիքը՝ ի դեմս ընդդիմության:

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը պատասխանեց, որ ժողովրդավարական սկզբունքների հակասությունն առաջանում է միայն այն դեպքում, եթե քաղաքական ուժը, որը ընտրությունների արդյունքում ստացել է ընտրողների ձայների 90 տոկոսը, խորհրդարանում ստանում է միայն տեղերի 70 տոկոսը, ուստի տվյալ հարցով սահմանափակումները չպետք է չափից ավելի խիստ լինեն:

Հիշեցնենք, որ քննարկման արդյունքներով հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել Ընտրական օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին: Մասնավորապես՝ առաջարկվում է թողնել միայն փակ համամասնական ընտրական համակարգը՝ բացառելով քվեարկությունը տարածքային ցուցակներով: Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է ստանան ընտրողների ձայների 4 տոկոսը, իսկ քաղաքական դաշինքները՝ 6 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news