News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 18-ին Երեւանում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ՝ փոխնախարարների մակարդակով:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ երկու երկրների ԱԳ նախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանի եւ Վասիլի Բոնդարի գլխավորությամբ կայացած խորհրդակցությունների ժամանակ քննարկվեցին միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանը, ապակենտրոնացված փոխգործակցության խրախուսմանը, երկու երկրների միջեւ առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնմաննառնչվող հարցեր:

Կողմերը ընդգծեցին առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման համատեքստում միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների հաջորդ նիստի անցկացկացման անհրաժեշտությունը։

Երկկողմ օրակարգային հարցերի թվում կարեւորվեց արտաքին գործերի նախարարությունների միջեւ տարբեր մակարդակների եւ ստորաբաժանումների միջեւ պարբերական խորհրդակցությունների անցկացումը: Հայաստանի եւ Ուկրաինայի արտաքաին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների տեղակալները մանրամասն անդրադարձան նաեւ բազմակողմ ձեւաչափում փոխգործակցության ամրապնդման հեռանկարներին՝ քննարկելով երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ