News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երբ Երեւանի քաղաքապետի թեկնածու էի, ինձ ասում էին, որ ես երեւանցի չեմ եւ ինչպես կարող եմ, այդ փաստը հաշվի առնելով, իմ թեկնածությունն առաջադրել։ Այս մասին Կապանում Նարեկ Բաբայանի նախընտրական հանրահավաքում ասաց Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ իր կարծիքով՝ «մարզային հայրենասիրությունը» հասարակության համար ամենավտանգավոր սպառնալիքներից է։

«Ես երեւանցի եմ այնքան, որքան իջեւանցի, երեւանցի այնքան, որքան կապանցի, կապանցի եմ այնքան, որքան գյումրեցի, գյումրեցի եմ այնքան, որքան արարատցի, արարատցի եմ այնքան, որքան վանաձորցի, վանաձորցի եմ այնքան, որքան գորիսեցի»,- հայտարարեց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարի խոսքերով՝ այդ թեման նորից սկսում են շահարկել ՝ հայտարարելով, թե Սյունիքի նոր մարզպետը սյունիքցի չէ։ Ըստ Փաշինյանի՝ սրանում նոր բան չկա, քանի որ նման նշանակումներ եղել են նաեւ անցյալում։ Վարչապետի թեկնածուն նշեց, որ Երեւանի քաղաքապետ կարող է դառնալ ոչ միայն երեւանցին, այլեւ հանրապետության ցանկացած մեկ այլ բնակիչ՝ անկախ իր ծննդավայրից, եւ այդ սկզբունքը գործում է, այդ թվում՝ Սյունիքում։

«Եթե Երեւանը Հայաստանի գլուխն է, ապա Սյունիքը նրա ողնաշարն է։ Սյունիքը բոլոր հայերի ողնաշարն է, եւ նրա նշանակությունը սահմանափակում չունի։ Սյունիքը Ղարաբաղի ողնաշարն է։ Սյունիքը չի սահմանափակվում միայն մեկ մարզով, մեկ քաղաքով, մեկ գյուղով»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա նշեց, որ Սյունիքի այսպիսի նշանակությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանից Իրան միակ ճանապարհն անցնում է հենց այս մարզով։

Բացի այդ, Սյունիքն, ըստ Փաշինյանի, Հայաստանի ամենախոշոր արդյունաբերական կենտրոններից է, ինչով նաեւ պայմանավորված է հանրապետության համար նրա ռազմավարական նշանակությունը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ