News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Այդ սուտ լուրերի հերքողը դուք եք։ Այս մասին դիրքեր ծառայության մեկնող ոստիկաններին ասել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով մամուլի այն տեղեկություններին, թե ոստիկանները չեն ցանկանում մեկնել առաջնագիծ։

«Այդ սուտ լուրերի հերքողը դուք եք՝ պետական սահմանին ձեր դժվարին ու անձնվիրաբար ծառայությամբ»,– ասել է ոստիկանապետը։

Ոստիկանության պետի հրամանով ծառայության մեջ աչքի ընկած մի խումբ ոստիկաններ պարգևատրվել են կրծքանշաններով ու պատվոգրերով, շարքում կանգնած բոլոր ոստիկաններին հայտարարվեց շնորհակալություն, ինչը կկցվի նրանց անձնական գործերին:

Կարճատև արձակուրդից հետո ոստիկանները կանցնեն հասարակական կարգի պահպանությանը, ինչից հետո կրկին կմեկնեն արդեն հարազատ դիրքեր:

Տպել
Ամենաշատ