News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Գաել Պերդրիոյի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը քննարկվել են Ֆրանսիա-Արցախ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւոր է համարել Սենտ Էտիենի եւ Շուշիի փոխգործակցությունը, նշելով, որ մեծ ակնկալիքներ ունի այդ համագործակցությունից եւ նրա շրջանակներում իրականացվելիք ծրագրերից:

Հանդիպմանը մասնակցում էին արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ