News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բեռլինը համարում է, որ սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի մահվան վերաբերյալ Սաուդյան Արաբիայի ներկայացրած տվյալները բավարար չեն։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի տեղեկացմամբ, ասվում է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի եւ ԱԳ ղեկավար Խայքո Մաասի համատեղ հայտարարության մեջ։

«Մենք ամենավճռական կերպով դատապարտում ենք հանցագործությունը։ Սաուդյան Արաբիայից ակնկալում ենք թափանցիկություն՝ մահվան եւ դրա պատճառների հանգամանքների վերաբերյալ։ Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Հյուպատոսության կողմից ներկայացված տվյալներն անբավարար են»,- ասվում է հայտարարության մեջ։

Հաշքաջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Կարծիք կա, որ նրան այնտեղ սպանել են՝ Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան այդ ամենը հերքում է։

Այս գործով ձերբակալվել է 18 մարդ, ովքեր հարցաքննվում են։ Սաուդյան իշխանությունները հայտարարում են, թե ձգտում են բացահայտել ճշմարտությունը, սակայն մինչ այդ նրանք պնդում էին, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ