News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Օրերս Էջմիածնում հանդիպել եմ Վեհափառին, եւ իմացել եմ, որ ինձ կապում են ինչ-որ աղանդի հետ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Լիբանանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոանակատար Նիկոլ Փաշինյանը:

«Կյանքում որևէ առնչություն չեմ ունեցել որևէ աղանդի հետ և իմ ողջ ընտանիքը հայ առաքելական եկեղեցու հետևորդ է»,- ասաց  Փաշինյանը:

Բեյրութում Նիկոլ Փաշինյանի և լիբանանահայ համայնքի հանդիպման ժամանակ նաեւ հարց է հնչել թավշյա հեղափոխությունից հետո Հայոց Ամենայն կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ որոշ ժամանակ տեղի ունեցած բողոքի ակցիաների մասին, մամուլի հրապարակումների, Գնդեվանքի ճանապարհին նրա տեղաշարժը խոչընդոտելու մասին, և թե ինչո՞ւ ոստիկանությունն արագ չի արձագանքել:

Փաշինյանը նշեց, որ չի կարող միջամտել մամուլի աշխատանքին, իսկ ոստիկանությունը մի շրջան չգիտեր՝ ինչ աներ և ինչ չաներ:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ Գնդեվանքի մոտակայքում տեղի ունեցած միջադեպը քննում են իրավապահները և դա անհետևանք չի մնացել:

«Ոստիկանությանը շատ ուղիղ հրաման եմ տվել, որ բացառեն Վեհափառ Հայրապետի տեղաշարժի որևէ խոչընդոտ»,- ասաց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ