News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 15
Տեսնել լրահոսը


Էջմիածնում քաղաքապետի ընտրություններում մի շարք խախտումներ են արձանագրվել: Մասնավորապես, թիվ 14/11 ընտրատեղամասում արձանագրվել է քվեաթերթիկները լուսանկարելու փորձեր: Տեղամասի հանձնաժողովի նախագահ Աննա Գալստյանը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց, որ նման դեպք արձանագրվել է, սակայն հավելեց, որ իրենք ստիպել են ջնջել լուսանկարը, իսկ դեպքն արձանագրվել է:

Բացի այդ, նույն տեղամասում արձանագրվել է, որ հանձնաժողովի անդամը մատով ուղղորդել է ընտրողին, թե ում ընտրի, ինչը եւս արձանագրվել է:

Այս տեղամասում է եղել նաեւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ հանձնաժողովի անդամները խոչընդոտում են դիտորդների ազատ տեղաշարժին: Նրա հորդորից հետո սեղանները 30 սմ տեղաշարժել են, որպեսզի դիտորցները կարողանան ազատ հետեւել ընտրողների ցուցակներին:

Սաքունց նշեց նաեւ, որ թիվ 14/08 տեղամասում արձանագրվել է, որ դիտորդի ձեռքին արձանագրվել է երկու քվեաթերթիկ, որոնցից մեկը, բնականաբար, մարվել է: «Առանձին ուսումնասիրության հարց է, թե ինչպես է երկու քվեաթերթիկ հայտնվել ընտրողի ձեռքին:  Այո, կուտակումներ որոշ տեղամասերի մոտ կան: Քանի որ 12 թեկնածու է առաջադրվել, լարվածություն, բնականաբար, կարող է լինել, մրցակցությունը մեծ է: Բայց այս պահին խոսել զանգվածային կամ կազմակերպված խախտումների մասին, տեղի չէ, թեեւ կա ձգտում որոշ դեպքերում ընտրողներին բերման ենթարկելու, կամ տեղամասերում վերահսկողություն ունենալու:

Հրահանգ չկա ընտրողների վրա ճնշում գործադրելու, իսկ տեղական մակարդակով որոշ ճնշումները կազմակերպված բնույթ չեն կրում»,-NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արթուր Սաքունցը:

Տպել
Partner news