News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանի Շանդուն նահանգի ածխահանքերից մեկում տեղի ունեցած փլուզման հետեւանքով 2 հանքագործ է զոհվել, հայտնում է REGNUM-ը՝ վկայակոչելով Չինաստանի ԱԻ կառավարման նախարարության հաղորդագրությունը:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին ուշ երեկոյան Շանդուն նահանգի Խեցզե օկրուգի Յունչեն գավառում։ Փլուզումը տեղի է ունեցել այսպես կոչված լեռնային հարվածի՝ հանքապարի չափազանց լարված շերտի փլուզման հետեւանքով։

Փլուզման պահին հանքահորում 334 մարդ է եղել։ Փլուզումից հետո հանքահորը կարողացել են լքել 312 մարդ, 22 հանքագործ մնացել է հողի տակ։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում դեռեւս մեկ հանքագործի է հաջողվել հողի տակից հանել։ Հայտնի է, որ 2 հանքագործ զոհվել են։ Դեռ 19 մարդ մնում է հանքահորում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ