News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Դուք տեղյակ եք, որ երկար տարիներ Հայաստանում հաստատված էին տնտեսական մենաշնորհներ. ես պատիվ ունեմ այսօր ասելու, որ Հայաստանում այլեւս տնտեսական մենաշնորհներ չկան: Այս մասին, հոկտեմբերի 20-ին, Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով,  Հայաստանում երկար տարիներ գործում էր հստակ համակարգված կոռուպցիոն մեխանիզմ, պատիվ ունեմ ասելու, որ Հայաստանում այսօր կոռուպցիա չկա:

Նա, նաեւ իր ելույթում նշել է. «Իհարկե, դեռ կան բազմաթիվ չինովնիկներ, ովքեր 20 տարի եւ ավելի աշխատել են այդ նույն տրամանաբանությամբ եւ հիմա սողանքներ են փնտրում այդ մեխանիզմները կրկին վերականգնելու համար, բայց մենք նրանց այդ հնարավորությունը, իհարկե, չենք տա, եւ սա սկզբունքային հարց է մեզ համար:

Ինձ համար ամենակարեւոր սկզբունքը հետեւյալն է. պետք է բացառվի իշխանության կիրառումը որպես սեփականության, հարստության կամ նյութական միջոցների ձեռքբերման մեխանիզմ: Ես այս հարցում շատ սկզբունքային եմ եւ սկզբունքային եմ լինելու:

Իմ պատկերացմամբ` մեր իշխանության մեջ տեղ չպետք է ունենան մարդիկ, ովքեր իշխանությունը կիրառում են որպես սեփականություն ձեռք բերելու միջոց: Ընդհանրապես ով ուզում է սեփականություն ձեռք բերել, ունենալ, դա օրինական եւ հասկանալի ձգտում է, եթե մարդը զբաղված չէ իշխանական գործունեությամբ կամ ընդհանրապես քաղաքականությամբ, որովհետեւ քաղաքականությունը պետք է դադարի լինել սեփականությունը պահպանելու միջոց, բիզնեսմեն դառնալու կամ բիզնեսը պահպանելու միջոց:

Ցավոք, չեմ կարող պնդել, որ այսօր այս ուղերձը շատ հստակ ընկալված է ՀՀ-ում բոլորի կողմից, եւ չեմ կարող բացառել, որ այս միտումը դեռեւս կարող է շարունակվել, եւ նույնիսկ լինեն նոր դրսեւորումներ, բայց կարող եմ վստահաբար ասել, որ մենք հետեւողական դրա դեմ պայքարելու ենք, եւ այս երեւույթը պետք է շատ հստակ Հայաստանի իրականությունից բացառվի:

Այստեղ կան խնդիրներ սահմանների, մեթոդների մասին, որպեսզի դրանք ոչ թե հայտարարություններով լուծվեն, այլ լինեն ինստիտուցիոնալ մեխանիզմներ, որոնք հանրությանը թույլ կտան այդ ամենը վերահսկել եւ իշխանությանը մշտական վերահսկողության տակ պահել: Հաջորդը թափանցիկության սկզբունքն է, որ իշխանությունը պետք է կարողանա աշխատել թափանցիկ եւ հաշվետու լինել ժողովրդի առաջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ