News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կառավարությունը ափսոսում է 1987 թվականին կնքված Միջին եւ փոքր հեռավորության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը խզելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման առնչությամբ, փոխանցում է DW-ն։

Կառավարության ներկայացուցիչ Ուլրիկե Դեմերը կիրակի՝ հոկտեմբերի 21-ին, հայտարարել է, որ այդ պայմանագիրը սպառազինության նկատմամբ վերահսկողության կարեւոր տարր է եւ հատկապես ծառայում է եվրոպական շահերին։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մասը Թրամփի որոշումը բնորոշել է որպես ափսոսանքի արժանի։

Սպիտակ տան դիրքորոշումը Գերմանիային ու Եվրոպային բարդ հարցերի առաջ է կանգնեցնում, հայտարարել է Մասը։ Նա ՄՓՀՀՊ-ն եվրոպական անվտանգության կառույցի հիմք է անվանել։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ դուրս կգա ՄՓՀՀՊ-ից՝ հընթացս Մոսկվային մեղադրելով պայմանագրի խախտման մեջ:

Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագիրը ստորագրվել է 1987 թվականի դեկտեմբերի 8-ին խորհրդային առաջնորդ Միխայիլ Գորբաչովի Վաշինգթոն այցի ժամանակ: Առաջին անգամ կրճատվելու էր 500-ից մինչեւ 1000 եւ 1000-ից մինչեւ 5500 կմ հեռահարությամբ հրթիռային սպառազինության մի ամբողջ դաս, այդ թվում է Р-12 եւ Р-14 հրթիռները, որոնք 1962 թվականին ԽՍՀՄ-ն տեղակայել էր Կուբայում, ինչը հարուցել էր Կարիբյան ճգնաժամը:

1991 թվականի մայիսին պայմանագիրն ամբողջությամբ կատարվել էր, այդ ժամանակ ԽՍՀՄ-ն ոչնչացրել էր վերգետնյա բազավորման 1752 բալիստիկ եւ թեւավոր հրթիռներ, ԱՄՆ-ն՝ 859: Փաստաթուղթն անժամկետ բնույթ ունի:

ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է ՄՓՀՀՊ-ն խախտման մեջ ՌԴ-ում «Իսկանդեր» համակարգի համար մշակված ցամաքային տեղակայման թեւավոր 9M729 հրթիռների համար։

Վաշինգթոնն ու ՆԱՏՕ-ն կարծում են, որ այս համակարգը պայմանագրի գործողության ներքո է գտնվում, Մոսկվան հերքում է դա: Ռուսաստանը բազմիցս մեղադրել է Միացյալ Նահանգներին պայմանագիրը խախտելու մեջ, օրինակ, Ռումինիայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերի պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news