News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Եվրասիական ինտեգրացիայի շրջանակներում տեխնիկական կարգավորման, ֆիտոսանիտարական եւ անասնաբուժական ուղղությունները ամենաիրականն ու ամենասպասվածն են եղել շատ ուղղությունների համար եւ մասնավորապես բիզնեսի համար։ Այս մասին հոկտեմբերի 22-ին Երեւանում «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի բացման ժամանակ հայտարարել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ Վիկտոր Նազարենկոն։

Բացի այդ, Նազարենկոյի խոսքով, դա պակաս դեր չի խաղացել նաեւ սպառողների համար։

«Քանի որ այն զուգահեռ երկու գաղափար է իրականացնում։ Այսպես, առեւտրային խոչընդոտների վերացումը բոլորի համար շատ կարեւոր է։ Մենք աշխատել ենք միասնական կանոններով եւ բոլորի համար շատ կարեւոր է, որ մենք ապրանքները մատակարարել ենք միասնական պահանջներով։

Հենց այս պատճառով այդ խնդրի իրականացման համար արտահանման մասնագետների համար համալիր աշխատանք է կատարվել, որոնք բերել են 46 տեխնիկական կարգավորման, միասնական սանիտարական, ֆիտոսանիտարական եւ անասնաբուժական պահանջների, ինչպես նաեւ տասնյակ փաստաթղթերի ընդունմանը։ Սա աշխատանքի մեծ ծավալ է»,–պարզաբանել է Նազարենկոն։

Միաժամանակ, նա նկատել է, որ այս աշխատանքը շարունակվում է եւ այն դեռ ավարտված չէ, քանի որ ապրանքատեսակները շատ են, եւ ամեն փաստաթղթի իրականացման շրջանակներում նկատվել են մի շարք նրբերանգներ, որոնք հստակեցման կարիք ունեն։

Նազարենկոյի խոսքով՝ երկրորդ մասը, որը հուզում է բոլորին ապրանքների որակական անվտանգությունն է։

«Սա հետաքրքրում է մեզանից յուրաքանչյուրին եւ այդ պատճառով 2-րդ ուղղությունը միջոցներ ձեռնարկելն է, որ պաշտպանենք մեր շուկան վտանգավոր ապրանքներից։ Այս պատճառով մենք այսօր ամփոփում են կատարված հսկա աշխատանքը։ Մենք զգում ենք պայմանագրում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը, քանի որ որոշ հարցերում մենք ունենք խնդրահարույց գոտիներ։ Մասնավորապես, շուկայում վտանգավոր ապրանքների առկայության առումով»,– ընդգծել է Նազարենկոն։

Նա նշեց, որ համապատասխանության գնահատման շատ փաստաթղթեր տրվել են անբավարար հիմնավորվածությամբ: Ընդ որում՝ հայտարարեց, որ իրենք կցանկանային, որպեսզի բոլոր շահագրգիռ փորձագետները, կարգավորողները, բիզնես սպառողները, բոլորը միասին հանգեին այն ըմբռնմանը, թե որ հարցերում է անհրաժեշտ պայմանագիրը շտկել, ԵՏՀ-ին ինչպիսի քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել ԵՏՄ անդամ երկրների նկատմամբ, որպեսզի այս խնդիրը լուծվի եւ իսկապես ապահովվի ԵՏՄ անդամ երկրների շրջանակում արտադրվող արտադրանքի որակ ու անվտանգության շատ բարձր մակարդակը:

«Մեզ համար կարեւոր է, որ մեր Միությունը գլոբալ շուկաներում մրցունակ լինի, եւ այս նպատակով  տեխնիկական կարգավորման ոլորտը եւ դրանով զբաղվող մեր գործընկերները պետք է շատ բան անեն, որպեսզի մենք ձեզ հետ միասին կարողանանք ասել, որ մեր արտադրանքը համապատասխանում է ամենաառաջավոր միջազգային ստանդարտներին»,- ասաց Նազարենկոն՝ հավելելով, որ այսօրվա դրությամբ ԵՏՄ անդամ երկրների միջեւ շուկան բաց է, եւ նրանք արտադրանք են մատակարարում  միասնական փաստաթղթերով: Ուստի, նրա խոսքով, այսօր անչափ լրջորեն քննարկվում է կեղծիքների հարցը, որ արտադրվում են անհայտ է որտեղ եւ ում կողմից:

Նրա կարծիքով՝ այս պատճառով, նման կարգի արտադրանքի դեմ պայքարի եւ հակազդեցության թեման արդիական է յուրաքանչյուր երկրում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր դադարեցումը
Պեսկովը մեկնաբանել է...
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
Ամենաշատ