News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի սկզբին ԴիջիԹեք 2018 տեխնոլոգիական ցուցահանդեսին Ucom ընկերության կողմից ներկայացված uFleet ավտոպարկի կառավարման ամպային նորարար լուծումն արդեն հասանելի է օգտագործման համար։  uFleet-ը նախագծված է ավտոպարկի սպասարկման եւ շահագործման արդյունավետությունը բարձրացնելու համար:

Համակարգը հասանելի է Հայաստանի ամբողջ տարածքում բիզնես հաճախորդներին: Այն նախատեսված է այն կորպորատիվ հաճախորդների համար, որոնք ցանկանում են ունենալ «Ծրագրային ապահովումը որպես ծառայություն» մոդելով (SaaS) տրամադրվող ավտոպարկի կառավարման համակարգ եւ չկատարել համակարգի սպասարկմանը եւ ենթակառուցվածքների ստեղծմանն ուղղված ներդրումներ: Համակարգից կկարողանան օգտվել նաեւ ավտոպարկի պատասխանատուները, ովքեր ցանկանում են համոզված լինել, որ կազմակերպության ավտոմեքենաները շահագործող աշխատակիցները հետեւում են ավտոմեքենաների շահագործման եւ սպասարկման՝ կազմակերպության կողմից ընդունված չափորոշիչներին: Եվ սա անշուշտ կհետաքրքրի ղեկավարներին, ովքեր ցանկանում են համոզված լինել, որ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս վարորդները հետեւում են անվտանգության կանոններին եւ չեն շահագործում կազմակերպության մեքենաները:

«uFleet եռալեզու համակարգը տրամադրվելու է «Ծրագրային ապահովումը որպես ծառայություն» մոդելով, ինչը թույլ կտա բարելավել ավտոպարկերի կառավարման եւ սպասարկման արդյունավետությունը, ինչպես նաեւ այդ նպատակով ենթակառուցվածքների ներդրմանն ուղղված ներդրումներ չկատարել», - նշեց Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ 

Ծառայության միջոցով հաճախորդները ցանկացած պահի կկարողանան ինտերակտիվ քարտեզի վրա իրական ժամանակում հետեւել ավտոմեքենաների շարժին եւ վարորդների աշխատանքին։ Նրանք կստանան հաշվետվություններ ավտոմեքենայի արագության, անցած ճանապարհի եւ կատարած կանգառների վերաբերյալ, քարտեզի վրա կտեսնեն մեքենայի հետագիծը եւ կատարած կանգառները, ինչպես նաեւ կարող են չափել մեքենաների անցած ճանապարհը երթուղու հաշվիչի օգնությամբ։ Համակարգը նաեւ թույլ է տալիս ցանկության դեպքում վարորդներին տրամադրել հասնելիություն համակարգին, ինչի շնորհիվ նրանք կարող են տեսնել իրենց իսկ հաշվետվությունները, մեքենայի գտնվելու վայրը քարտեզի վրա, եւ անցած ճանապարհի հետագիծը:

uFleet-ը կարելի է նաեւ օգտագործել սմարթֆոնից, սմարթֆոնի համար նախատեսված դիտարկիչում: Համակարգը թույլ կտա հետեւել մեքենաներին Հայաստանի, Արցախի եւ 100-ից ավելի երկրների տարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
Ամենաշատ