News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 14
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: «Լավագույն ասպիրանտ», «Լավագույն մագիստրանտ», «Լավագույն բակալավր» եւ «Լավագույն աշակերտ» անվանակարգերում հաղթողներին մրցանակները հանձնել է անձամբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Սիրելի պարգեւատրվածներ,

Ժյուրիի հարգելի անդամներ,

Հարգարժան հյուրեր,

Նախ շնորհավորում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության  կրթական մրցանակի արժանացած մեր ուսանողներին եւ աշակերտներին, ինչպես նաեւ նրանց դասախոսներին եւ ուսուցիչներին: Կարծում եմ, որ շնորհակալության եւ ջերմ խոսքերի են արժանի մրցանակաբաշխության կազմակերպիչները եւ հովանավորները: Նրանք տարիներ շարունակ մեծ ու կարեւոր գործ են անում մեր ընդհանուր  ապագայի համար: Նաեւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այս կամ այն չափով աջակցել են այս նախաձեռնությանը: Մեր մրցանակակիրներից շատերի համար  կամ թերեւս բոլորի համար սա առաջին մասնագիտական հաջողությունն է:

Սիրելի մրցանակակիրներ, մաղթում եմ ձեզ, որ դուք ձեր հետագա կյանքում զարգացնեք այս հաջողությունը ձեր մասնագիտական ողջ գործունեության ընթացքում: Մեր հասարակության մեջ վաղուց կա այն գիտակցումը, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեզանում պետք է ունենա զարգացման առաջանցիկ տեմպեր, պետք է դառնա մեր գիտարար տնտեսության կարեւոր հենասյուներից մեկը: Դա պայմանավորած է ոչ միայն եւ ոչ այնքան մեր երկրի բնական պաշարների սակավությամբ, որքան ժամանակակից աշխարհի հետ համաքայլ գնալու անհրաժեշտությամբ:

Հեղափոխության առաջին եւ ամենակարեւոր ձեռքբերումն ազատությունն է: Արդի աշխարհում առանց քաղաքական, տնտեսական ու մտավոր ազատության   առաջընթաց ապահովելը դարձել է գրեթե անհնար: Բայց ես ուզում եմ անդրադառնալ այն հանգամանքին, թե ինչ է նշանակում ազատությունն այս իրավիճակում եւ որն է յուրաքանչյուրի անելիքն ազատության պայմաններում: Իրականության ընկալման այս հարթությունը թերեւս շատ կարեւոր է, եւ ես հատկապես այսօր ու այս առիթով  ուզում եմ ասել, որ մարդու հաջողության գործում ամենակարեւոր բաղադրիչը, որ գոյություն ունի ազատության պայմաններում, հետեւյալն է՝ մեզնից յուրաքանչյուրը պետք է զբաղվի ինքն իրենով: Այսինքն՝ ազատության պայմաններում յուրաքանչյուր մարդու հաջողության ամենամեծ գրավականը հենց ինքը՝ մարդն է: Հենց ազատությունը սրանով է ազատություն, որ յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ իր ջանքով, իր աշխատասիրությամբ, իր սկզբունաքայնությամբ, իր մղումով, իր ցանկությամբ, միջավայրի  իր ընկալմամբ եւ գնահատմամբ, ուրիշների նկատմամբ իր հարգանքով, յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչքան ինքը պիտի հաջողի եւ մինչեւ ուր ինքը պիտի հաջողի: Ընդ որում՝ սա առանց բացառության վերաբերում է բոլոր ոլորտներին՝ սկսած գիտությունից, վերջացրած քաղաքականությունից, տնտեսական գործունեությունից: Իհարկե, սա չի նշանակում, որ պետությունը որեւէ անելիք չունի: Պետության թիվ մեկ անելիքն առաջին հերթին բոլորի համար հավասար հնարավորություններ ստեղծելն է, եւ հետո արդեն բոլորի համար հասու հնարավորությունների  այդ նշաձողը քայլ առ քայլ բարձրացնելը նոր մակարդակի եւ նոր մակարդակների:

Եվ այսօր շատ կարեւոր է արձանագրել. մեր դպրոցներում կան տասնյակ հազարավոր աշակերտներ, մեր համալսարաններում կան հազարավոր ուսանողներ, եւ ի՞նչով է պայմանավորված, որ այսօր մրցանակի են արժանանում հենց այս մարդիկ: Իհարկե, որեւէ կասկած չկա, որ մրցանակի արժանացած մարդիկ տաղանդավոր են, բայց որեւէ մեկը չի կարող ասել, թե մեր երկրի աշակերտների եւ ուսանողների տաղանդի շրջանակը սահմանափակվում է այսօրվա մրցանակակիրներով: Եվ ուրեմն, ո՞րն է նրանց առանձնահատկությունը, ի՞նչն է նրանց այսօր բերել այստեղ:

Իմ կարծիքով՝ առանձնահատկությունը հետեւյալն է. նրանք որոշում են կայացրել զբաղվել իրենցով, որոշում են կայացրել, որ իրենք ուզում են ունենալ այսպիսի հաջողություն եւ իրենք այդ որոշման իրականացման գործում եղել են առավել սկզբունքային, առավել հետեւողական, առավել աշխատասեր: Սա շատ կարեւոր արձանագրում է, որովհետեւ Նոր Հայաստանում հենց սա է հաջողության գրավականը: Նոր Հայաստանում հաջողության գրավականն այն չէ, թե ով ում բարեկամն է, ով ում հետ ավելի երկար կամ հաճախ շփվելու հնարավորություն ունի, կամ ով ում ինչպես է վերաբերվում:

Նոր Հայաստանում, ազատության պայմաններում յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր հաջողության սահմանը, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր տիեզերքի մասշտաբը, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, թե որտեղ պետք է կանգնի, որտեղ է ինքը հոգնել եւ որտեղ պետք է շարունակի նոր եռանդով: Սա է Նոր Հայաստանում ամենակարեւոր առանձնահատկությունը  յուրաքանչյուր մարդու, յուրաքանչյուր քաղաքացու համար: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր մրցանակակիրներին, որ նրանք կայացրել են այդ որոշումը եւ բավարար ջանք են գործադրել այդ որոշումն ի կատար ածելու, կյանքի կոչելու համար: Նրանց կոչ եմ անում երբեք ու երբեք չկանգնել ոչ մի խոչընդոտի, ոչ մի արգելքի, ոչ մի սահմանի առաջ, որովհետեւ մեր մեծագույն խնդիրն է չարձանագրել, թե ինչն է հնարավոր եւ ինչը՝ ոչ, մեր մեծագույն խնդիրն է՝ արձանագրել մեր նպատակներն ու ընդլայնել հնարավորի սահմանը, որովհետեւ ժամանակակից աշխարհում հնարավորը չունի սահման, ժամանակակից աշխարհում մարդկային միտքը եւ հաղթանակը չունի սահման, եւ մեր մեծագույն խնդիրն է՝ ամեն օր, անընդհատ ընդլայնել մեր հնարավորությունների սահմանը:

Եվ ուրեմն, հարգելի ներկաներ, շատ բարձր եմ գնահատում այս մրցանակաբաշխությունը, կրկին անգամ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր ջանք են գործադրել, որոշում են կայացրել, որ պետք է լինի այսպիսի մրցանակ, հետեւողական աշխատել են դրա վրա, անկախ ամեն ինչից՝ պահել, պահպանել են այն եւ ամեն տարվա հետ նրա համար սահմանել ավելի բարձր նշաձող: Հույս ունեմ եւ համոզված եմ, որ այդ նշաձողն ամեն տարվա հետ ավելի ու ավելի կբարձրանա: Շնորհավորում եմ կազմակերպիչներին, մրցանակակիրներին եւ մեզ բոլորիս:

Շնորհակալություն»:  

Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվում է 14-րդ անգամ` վերանվանվելով ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակի: Մրցանակաբաշխությանը մասնակցել են 106 ուսանող երկրի 6 առաջատար համալսարաններից, ինչպես նաեւ 80 աշակերտ հանրապետության ֆիզիկա-մաթեմատիկական ուղղվածություն ունեցող առաջատար 8 դպրոցներից: Այս տարի ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակների են արժանացել 25 ուսանող եւ 18 աշակերտ: Մինչ այժմ 489 ուսանող եւ աշակերտ են արժանացել այս մրցանակին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Xiaomi–ն ներկայացրել է խելացի զուգարանակոնքերի երրորդ սերունդը
Xiaomi Smart Toilet Cover AI Version-ն ունի նաև նստատեղի տաքացման գործառույթ երեք ջերմային ռեժիմներով
Google-ի արհեստական բանակությունը մարդու ձայնը ճանաչում է 92,4% ճշգրտությամբ
Դիարիզացիան մուտք գործող ձայնային հոսանքների ըստ պատկանելիության սեգմենտների բաժանումն է․․․
Apple–ը iPhone X–ի դիսփլեյի անվճար փոխման ծրագիր է թողարկել
iPhone–ի այլ մոդելների այս ծրագիրը չի վերաբերում...
Apple-ի գլխավոր դիզայները 250 հազար դոլարանոց ամուսնական մատանի է ստեղծել
Այվը զբաղվում է ոչ միայն Apple-ի արտադրանքի դիզայնով․․․
Facebook-ը որոշել է արտոնագրել գտնվելու վայրով ընկերների որոնման համակարգը
Այսպիսով, եթե ընկերությունն իր գաղափարը կյանքի կոչի, ձեր ընկերներում կարող է ավտոբուսում ձեր ճանապարհի ընկերը հայտնվել:
Ֆրանսիան ու ԱՄՆ տեխնոլոգիական հսկաները կոչ են արել սատարել համացանցի կարգավորման հարցով նախաձեռնությունը
ԱՄՆ խոշոր տեխնիկական ընկերությունները, այդ թվում՝ Facebook–ը, Google–ը, Alphabet–ը միացել են փաստաթղթին...
Partner news