News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության կցորդ Ահմեդ Աբդուլլա Ալմուզաինին, ով այդ երկրի հետախուզության ռեզիդենտն է Թուրքիայում, լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հրամանը ստացել է ընդհանուր հետախուզական ծառայության ղեկավարի տեղակալից եւ արքայազնի խորհրդական Ահմեդ Ասիրիից՝ տեղեկացնում է Sabah-ը։

Նշվում է, որ Ալմուզաինին սեպտեմբերի 28-ին, երբ Խաշոգջին առաջին անգամ եկել է հյուպատոսություն՝ ամուսնության համար անհրաժեշտ փաստաթղթերը կարգավորելու նպատակով, գտնվել է հյուպատոսության շենքում։ Հաջորդ օրը Ալմուզաինին մեկնել է Էր Ռիադ, որտեղ հանդիպել է Ասիրիի հետ եւ հրահանգներ է ստացել՝ կապվախ 15 մարդուց բաղկացած խմբի հետ, որը ավելի ուշ ժամանել է Ստամբուլ՝ լրագրողին սպանելու համար՝ ասվում է հաղորդագրության մեջ։

Հոկտեմբերի 1-ին սաուդյան հյուպատոսության կցորդը վերադարձել է Ստամբուլ եւ հրամանը փոխանցել է գլխավոր հյուպատոս Մուհամմեդ Ալ Ուտեյբիին։ Հոկտեմբերի 2-ի գիշերը, երբ Խաշոգջին արդեն սպանված էր, Ալմուզաինին կրկին վերադարձել է հայրենիք։ Հետաքննության վարկածով՝ հենց նա է եղել Ստամբուլի եւ Էր Ռիադի միջեւ «արյունոտ թրաֆիքի գաղափարախոսը»՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Լրագրողները պետք է կրեն բեյջեր, որ նման միջադեպերում չհայտնվեն. ՔՊ-ականը՝ Կիրնցում ոստիկանության բռնության մասին
Տվյալ օպերատորն առանց բեյջի էր եւ ոստիկանությունը գործնականում...
Լրագրողների նկատմամբ իրավապահների ագրեսիվությունը, սանձարձակությունը, բռնությունը ոչնչով արդարացված չէ. հայտարարություն
Հայաստանյան մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել...
Ամենաշատ